Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Իրեն հարգող որևէ մասնագետ չի մասնակցի Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարած բաց մրցույթին, քանի որ արդեն կոնկրետ ընտրված են այն ճարտարապետները, ովքեր պետք է նախագծեր ներկայացնեն»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ճարտարապետ- քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթի մասին:
Նրա դիտարկամբ, ընդհանրապես մրցույթի փաթեթի մեջ կան միջազգային պրակտիկայում անընդունելի մի շարք կետեր: Նախ, այն չի կարելի համարել բաց մրցույթ, քանի որ մրցույթի փաթեթում արդեն կան պատվիրված նախագծեր: Ըստ ճարտարապետի, նման կարևոր նախագծերի հայտարարության փաթեթը պետք է լինի 60-70 էջ, իսկ այն ընդամնեը 4 էջ է, սխալ է վերնագիրը՝ վերակառուցման մրցույթ.
«Եթե նույնիսկ ազնիվ ցանկություն կա, որ փոփոխությունների չի ենթարկվելու հրապարակը, վերնագիրն արդեն ցույց է տալու, որ լինելու են փոփոխություններ»: Ըստ Ս. Պետրոսյանի, «հանրապետական մրցույթ» հասկացողություն չկա, լինում է միջազգային կամ ուղղակի մրցույթ:
««Հանրապետական մրցույթ» հայտարարելով սահմանափակում են մասնակիցների շրջանակը, բացի այդ միջազգային մրցույթ հայտարարելով, լիովին այլ չափանիշներ էր պահանաջվելու»,- դիտարկում արեց ճարտարապետը: Նա նաև նշեց, որ մրցույթի ժյուրիի կազմում արգելված է, որ պետական պաշտոնյաներ լինեն, իսկ այս դեպքում կան՝ ժյուրիի նախագահ Նարեկ Սարգսյանը Երևանի գլխավոր ճարտարապետն է և մշակույթի ու քաղաքաշինության փոխնախարարները:
Ըստ Ս. Պետրոսյանի, մրցույթը կամ պետք է չեղյալ հայտարարել կամ ժամանակավոր դադարեցնել:
Նախորդող բորություններ՝ «Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը