«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Նա իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին, տուրք տվել սիմվոլիզմին, սակայն նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը:
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ: Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը: «Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է»,- համոզված է եղել Եղիշե Թադևոսյանը:
Հայկական գեղանկարչության գոհարներ են Թադևոսյանի բազմաթիվ էտյուդները, որոնցից շատերը կարելի է համարել մանրագիր պատկերներ: «...Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական...», - Ե. Թադևոսյանի մասին ասել է Մարտիրոս Սարյանը:
Թադևոսյանի մահվան կապակցությամբ նշանավոր նկարիչ և արվեստաբան Ի. է. Գրաբարը գրել է. «Հայաստանը և նրա հետ մեկտեղ ողջ Սովետական Միությունը՝ ի դեմս Թադևոսյանի, կորցրեց եվրոպական մասշտաբի մի վարպետի»:
"Կեսօրյա ճաշը" նկարի էտյուդ (1895)
"Կեսօրյա ճաշը" նկարի էտյուդ (1895)
"Կեսօրյա ճաշը" նկարի էտյուդ (1895)
«Քրիստոսը և փարիսեցիք» նկարի էսքիզ (1919)
«Տորք Անգեղ» առասպելական հերոս (էսքիզ) (1910-ական թթ.)
Սփոփանք
«Խնձոր ունեմ խածած է» նկարի էսքիզ (1930)
«Խնձոր ունեմ խածած է» նկարի էսքիզ (1930)
Ալեբախություն...
Ալչիկի քարերը. Ղրիմ (1934)
Ալչիկի ժայռերի վրա
Ամառը
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝ Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան