Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր Գրիգոր Խանջյանն իր բազմաժանր արվեստով մեծ ավանդ ունի հայ նոր շրջանի գեղանկարչության, հայ գրքի գեղարվեստական ձևավորման և գրաֆիկայի զարգացման մեջ:
Նա հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում. ստեղծել է թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին: Նրա գրաֆիկական շարքերին բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը:
Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները: Գ. Խանջյանի վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։
Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» գոբելենները (գտնվում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում) գործել են Ֆրանսիայի ջուլհակները մի քանի տարում՝ շուրջ 3 հզ. երանգի թելերով:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ... ե ... Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքըե… Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստականե… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)