ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը հանձնվելու է վարձակալության
Զբոսաշրջության նպատակներով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցութ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու համար: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ համապատասխան հայտը ներկայացնելու դեպքում: Մրցույթը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 5-ին:
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր վարձավճար առաջարկող մասնակիցը:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին սույն թվականի և դրան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ:
Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրաց մասնակիցները որոշվում են բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր:
Մանրամասները՝ այստեղ:
Նախորդող հրապարակումներ՝
Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան