Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Այսօր մեր պատմամշակութային, բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման: Մենք այլ ճանապարհ չունենք: Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա»,- ասուլիսում նման դիտարկում արեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հենց այս նպատակով էլ, ըստ նրա, նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը, Գառնու տաճարի հարևանությամբ կառուցել սեզոնային սրճարան:
Նախարարը տեղեկացրեց, որ «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու մրցութային փաթեթները դեռ չեն բացվել:
«Բնապահպանները մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ ծանոթացել են ներկայացված փաթեթներին: Համաձայնվել են, որ մրցութային փաթեթներում բոլոր պահանջները պահպանված են: Փաթեթները երբ բացվեն, բնապահպաններն էլի հրավիրվելու են: Խոստանում եմ, պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե տեսնենք լուրջ խոչընդոտներ են առաջանում, մենք այդ գործընթացը չենք իրականացնի»,- ասաց մշակույթի ոլորտի պատասխանատուն:
Գառնու տաճարի հարևանությամբ կառուցվելիք սրճարանի հետ կապված էլ, եթե խնդիրներ առաջանա, նախարարը վստահեցրեց, որ այդ նախագիծն էլ չի իրականացվի. «Եթե խաթարվի հնագիտական շերտը, մենք այդ նախագիծը չենք իրականացնի: Հսկայական տարածք է, մի ջուր խմելու հնարավորություն չկա»:
Միաժամանակ նա նշեց, որ աշխարհի բոլոր հուշարձանների հարևանությամբ կան հուշանվերների կրպակներ, սրճարաններ, անգամ հյուրանոցային համալիրներ:
«Երկու դեպքում էլ իմ ուշադրությունը պահում եմ այդ հարցերի վրա: Եթե տեսնենք սխալ է, կասենք ներողություն, սխալ էր այս ամենը»,- ասաց նախարար Պողոսյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե Նորավանքի հարևանության կառուցված սրճարանի հետևանքով այն չի ընդգրկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, նախարարը նշեց. «Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու խնդիր չլիներ, սարսափելի չէր թվա: Եթե նպատակ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ մտցնել, ուրեմն պետք չէ ոչինչ անել»:
Նախորդող հրապարակումներ՝
Ահազանգ. Մագելի քարանձավի կենսաբազմազանությունը վտանգված է
Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին