«Կթռնի» արդյո՞ք «պիլոտը»
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սրճարանի կառուցման աշխատանքները դադարեցվել են, որովհետև վաղը նախատեսված է քննարկում, որից հետո` կշարունակվեն»,- Panorama.am-ի հարցին պատասխանեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նա նշեց, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցման որոշումը ընդունվել է, երբ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն այցելել է Գառնի:
Պատասխանելով հարցին, եթե սրճարան կառուցելու նախագիծը հաստատված է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհդրի կողմից, այդ դեպքում վաղվա հանդիպման քննարկման թեման ո՞րն է լինելու, Վ. Պողոսյանն ասաց, որ չի կարող ասել:
Այդ դեպքում, թե ինչու է Պողոսյանը պնդում, որ աշխատանքները, միևնույն է, շարունակվելու են, մեզ համար մնաց անհասկանալի:
Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվում է սեզոնային սրճարան: Պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է հաշվի առնվեն դժգոհություններն ու սրճարանը չկառուցվի, ՊՈԱԿ-ի տնօրենն ասել էր. «Պիլոտային ծրագիր է: Եթե մենք նախաձեռնել ենք, անում են օրենքի շրջանակներում: Եթե չարդարացվի, բնականաբար, կարող են այդ տաղավարները հանվել: Սա էլ հո կուտակային ֆոնդի հետ չի կապված, ոչ պարտադրանք է, ոչ էլ: Օրենքը թույլ է տալիս, անում ենք: Աշխարհի շատ երկրներում կան»:
Նշենք, որ նախօրեին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները, նրանց միացած քաղաքացիները, գառնեցիները «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել են տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել Երևան՝ թողնելով մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:
Մասնակիցների խոսքերով, ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ, իսկ եթե շինարարությունը չդադարեցվի, ապա իրենք կգնան անհրաժեշտ այլ քայլերի: Երիտասարդների խոսքերով՝ ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր Մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ, իսկ եթե շինարարությունը չդադարեցվի, ապա իրենք կգնան անհրաժեշտ այլ քայլերի:
Նախորդող հրապարակումներ՝
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ