Մշակույթ 10:28 24/06/2013

Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Ինչո՞ւ են հայերը վերցնում, կրկնօրինակում եվրոպական վատ արժեքները:... Մարդը շեղվել է...: Panorama.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրրո):

-Արդեն 25 տարուց ավելի է Հայաստան եք վերադարձել և այստեղ եք բնակվում: Այս տարիների ընթացքում մարդկային հարաբերությունների, արժեհամակարգի ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել:
-Հատկապես մարդկանց արժեհամակարգն է փոխվել, ինչ-որ չափով մարդկանց մոտեցումներն ու չափանիշները: Բայց հասարակության մեջ կա մի հատված, որը, իր տեսակը համարելով առաջնային, մնացել է նույնը:
Ընդհանուր առմամբ, մեր իրականության մեջ շատ են փոփոխությունները` մշակույթի, տնտեսական, քաղաքական ոլորտներում, որոնք իրենց ազդեցությունն են թողել մեր հասարակության վրա: Նկատելի է, որ ցանկացած երևույթի նկատմամբ փոխվել է վերաբերմունքը: Ազատությունը բավական մեծ նշանակություն է ունեցել մարդկանց կյանքում: Օրինակ, ի տարբերություն խորհրդային շրջանի, որ մարդիկ վախենում էին եկեղեցի գնալ, այսօր ազատ են իրենց հավատքի մեջ, ցանկացած պահի կարող են գնալ եկեղեցի: Դա լավ է: Սրա կողքին կա վատը. շատացել են աղանդավորները: Մարդը շեղվել է այն գծից, որը դարերով եկել ու հասել է մեզ:

-Ի՞նչը ստիպեց մարդուն շեղվել այդ գծից:
-Շատերի կարծիքով, մարդուն փոխել է կենցաղային, տնտեսական ծանր պայմանները: Ես կարծում եմ, որ դա հոգու տկարությունից է: Ունենք երգիչներ, որոնք բարձրաձայն արտահայտվում են, որ այնտեղ (նկատի ունի աղանդավորական շարժումները) լավ են նայում իրենց: Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է: Հենց սա գալիս է հոգու տկարությունից, այսինքն հավատքի, արմատների, սկզբունքների ու տեսակի պահպանման խնդիր չունեն իրենց առջև դրված: Եթե իր ազգային տեսակը պահպանելու խնդիր ունենա, ամեն օր կմտածի դրա մասին, չի շեղվի: Այսօր սակարկության մեջ են դնում ամենահասարակ բաները, գնում են դեպի օտարացում: Դարեր շարունակ չենք ունեցել պետականություն, բայց մեր սուրբ հայ առաքելական եկեղեցին պահել է մեզ, մեր ինքնություն: Այսօր ժամանակն է, որ մեքն պահենք մեր եկեղեցին, ինչպես նաև մեր մշակույթը, ավանդույթները, մեր տեսակը, ապրելաձևը: Եթե բացվել ենք աշխարհի առջև, պարտադիր չէ, որ մեր հոգին էլ բացենք ցանկացած երևույթի առաջ: Մենք կարող ենք ընտրել. կան եվրոպական արժեքներ, որոնք հրաշալի են, բայց մենք վերցնում, կրկնում ենք վատը: Ի՞նչն է դրդում: Հոգու տկարությունը:

-Ի՞նչ մտահոգոթյուններ ունեք:
-Հիմա մի շարժում եմ նկատում, ինչը ոչ դիտավորյալ մեզ տանում է դեպի Կովկաս, որը կապ չունի մեր տեսակի հետ: Մենք ուրիշ տեսակ ենք և այն պետք է պահենք: Այդ ոչ դիտավորյալ շարժումը հիմնականում դրսևորվում է մշակույթի միջոցով: Եթե այսպես շարունակվի, մի քանի տասնյակ տարի անց վիճակը շատ ծանր է լինելու: Դրա համար ամեն մարդ պետք է մտահոգություն ունենա ու իր գործունեությամբ, վարվելակերպով, ստեղծագործությունների արարմամբ այնպես անի, որ իր տեսակի պահպանման համար ներդրում ունենա, ոչ թե ընթացք տա այդ կովկասյան միտումներին:

-Մեր շուրջ բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներ կան: Արվեստն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ այդ խնդրի լուծման գործում:
-Մշակույթը, ազգային երգարվեստը շատ մեծ դեր կարող է ունենալ: Նույնիսկ ամենածանր ժամանակ, երբ մարդը շփվում է ազգային երգի հետ, բավականին մեծ լիցքեր է ստանում, ամրանում է ոգին ու կամքը: Երգիչը կարող է իր ստեղծագործությամբ գոնե տաս տոկոսով կանխել արտագաղթը, կամ մաքուր հայերենով քնարական երգ կատարելով՝ շատ սրտերի ցույց տալ, թե ինչպես պետք է հայերենը սիրել: Չպետք է մոռանանք, որ պատերազմում հայ երգը հաղթանակ է բերել:

-Հիմա շա՞տ են նման` իսկական հայերենով երգեր ստեղծվում:
-Այո, հիմա էլ կան. Դավիթ Ամալյան, Սասուն Պասկևիչյան, Ռոբերտ Ամիրխանյան, Լելյա Սարիբեկյան: Նրանց նպատակն այն չէ, որ երգ գրեն, փող աշխատեն, այսինքն՝ պատվեր կատարեն, նրանց երգերը հոգուց է բխում և տեսակը պահելու նկատառումերով է արվում: Սակայն շատ է տարածված աղբը, որը չի ստեղծվում, արարված չէ, հիմնականում կրկնօրինակված է, ինչը ծուլության հետևանք է: Սա ավելի հեշտ է. թուրքական, արաբական երաժշտությունը վերցնում են ու դրանց վրա սկսում են հայերեն՝ ոչ իմաստավորված բառեր գրել: Այդ դեպքում հայերենն են աղավաղում, վնասում, քանի որ շեշտադրությունը ենթարկվում է երաժշտությանը, մինչդեռ հակառակը պետք է լինի` սկզբում խոսքը, հետո նոր երաժշտությունը: Այսկերպ մենք օգնում ենք մեր թշնամիներին: Սա դիտավորյալ չի արվում, այլ անգիտակցաբար, ուղղակի խնդիրն անձնական է` այնպիսի բան անել, որ իրենց հեշտ լինի, նյութական խնդիրներ լուծի, ճանաչում բերի: Այդ երգերը շատ հասարակ են: Բայց չեմ կարծում, որ որևէ մեկը գիտակցված է դա անում:

-Այսօր հասարակությունը ո՞ր երգերի հետևից է գնում` Ձեր ասած հասարակ, թե Ձեր երգած` ազգային, հայրենասիրական:
-Սկզբում ասացի, որ փոխվել է մարդկանց արժեհամակարգը, հետևաբար` մարդկանց մեծ մասը գնում է ավելի հանրամատչելի, մտածելու տեղիք չտվող երգերի հետևից: Այդ պարզունակ երգերը ավելի շատ շարժում է ժողովրդի կոնքի մասերը, որը մեզ համար անընդունելի է, և պատահական չէ, որ մեր ազգային պարային երգերը շարժում են ծնկերը, ձեռքերը: Մեր ազգային շտեմարանին պատկանող երգերը յուրաքանչյուր հայի մեջ, ամեն դեպքում, գենետիկ կոդեր են արթնացնում, արյունը շարժում:

-Հայկական մաքուր երգարվեստն այսօր դեպի ո՞ւր է գնում:
-Դրանով զբաղվողները զբաղվել են և կզբաղվեն: Փորձում ենք համատարած դարձնել մեր ազգային երգերը: Այսօր յուրաքանչյուր երեխա ավելի շատ այլ լեզուներով գրված երգեր գիտի, քան հայերեն: Մենք պիտի ամեն ջանք գործադրենք մեր ազգային երգը տարածելու և եկող սերնդին փոխանցելու համար: Սովորական երևույթ է, երբ յուրաքանչյուր հասարակությունում իր ազգային երգարվեստն է տարածված. մեզ մոտ արժեք չներկայացնող ու օտար երգերը: Դեմ չեմ, որ երեխաներն իմանան նաև այլազգի երգիչների հայտնի երգերը, բայց առաջինը պետք է իմանալ հայերենը, նոր հետ օտար լեզուն:

-Ինչպիսի՞ն է պետության վերաբերունքը մշակույթի նկատմամբ:
-Պետությունը մենք ենք: Կարևոր է ընդհանուր հասարակության վերաբերմունքը: Երեխաներին մանկուց պետք է սովորեցնել հայկական երաժշտությունն ու պարը, մանկուց պետք է նրանց ծանոթացնենք մեր հայ մշակույթին ու պատմությանը:

- Ինչպե՞ս կգնահատեք մեր պետության վարած քաղաքականությունը սիրահայերին աջակցության գործում:

-Մենք հայրենադրաձության ծրագիր չունենք, թեև այսօր մեր պետությունը փորձում է քայլեր անել, օգտակար լինել հայրենադարձներին: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ պետք է ունենանք հայրենադարձության ծրագիր: Մենք պետք է ոչ թե սփյուռքի նախարարություն ունենայինք, այլ հայրենադարձության: Իսրայելի օրինակին պետք է հետևենք:
Սիրիահայերին օգնելու գործում, օրինակ, պետությունը կարող էր այն ժամանակ, երբ դեռ օդային կապ կար, սիրիահայերի տեղափոխություն Հայաստան կատարեր անվճար, բայց հակառակը տեղի ունեցավ՝ տոմսերի գինը թանկացավ:

Նշենք, որ Արսեն Գրիգորյանը ծնվել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում: 1987 թվականին վերադարձել է Հայաստան:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին

Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը

Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ

Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»

Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}