Իրանի փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կասեցնել Ադրբեջանի հակամշակութային գործողությունները
«Իրանը Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած քայլերի առնչությամբ բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,-այդ մասին նշված է ԻԻՀ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության պաշտոնական կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի փոխնախագահ, Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Նաջաֆին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային գրած նամակում, իր բողոքն արտահայտելով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծություններն ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնության հանդեպ, պահանջել է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի, որպեսզի կասեցվի Ադրբեջանի հակամշակութային գործողությունները և Գյանջավիի գերեզմանի զարդաքանդակները բերվեն սկզբնական տեսքին:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
Իրանը կրկին դժգոհում է. Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցել հին իրանական ճոկան մարզախաղը
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա