«Ես ինձ հիմա որպես մարդ ու արվեստագետ, տնային կալանքի եմ դատապարտել»... Զուլում Գրիգորյան (լուսանկարներ)
«Նկարչությունն ազատություն է։ Մարդը ծնվել է ազատ լինելու, ազատ ապրելու համար։ Նկարչությունն ինձ տվել է այդ ազատությունը, անկախությունը։ Արվեստը մահը մոռանալու պարտադրանք է ստեղծում։ Հիմա, երբ 70-նն անց եմ, ավելի քան երբևէ համոզված եմ որ, արվեստներից մեծագույնը գեղանկարչությունն է։ Արվեստը հավերժական, մնայուն, անանց արժեք է։ Ես ինձ միշտ այդ հրաշալի աշխարհի համեստ մշակն եմ համարել, ծառան: …
Գիտակցական կյանքս վրձնի հետ է անցել, ու հասել եմ մի պարզ եզրահանգման, նկարչությունը չի սիրում խաղալ, դա սեր է, դա ապրում է...Հենց էնպես արված, անտարբեր նկարչություն չեմ սիրում։ Նկարն իր մեջ իմաստ պիտի ունենա ամփոփած, ասելիք զգացողություն, սեր...»: Խոսքերի հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանն է:
Զուլում Գրիգորյանը (1931, Կրասնոդար) աշխատում է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում, գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով։ «Բնությունը մշտապես եղել է իմ տարերքը։ Կյանքս անց եմ կացրել հայրենի բնության մեջ... ամենուր զգում էի, ես եմ ու ինքը, ես եմ ու ծառ ու ծաղիկը, ես եմ ու քար ու քարափը։ Պարզապես բնության մի մասնիկն էի զգում ինձ։ Ես շատ եմ ճանապարհորդել։ Ինձ շատ են հարցրել, թե ճանապարհորդելը քեզ ի՞նչ է տվել։ Պատասխանել եմ՝ ես դարձա ես»,- ասել է Զ. Գրիգորյանը։
Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքույշ և նուրբ կատարված հատվածներով։ Արվեստագետի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։
ՀՀ ժողովրդական նկարիչն ասել է. «Կոչումը ոչ ճանաչման սահմաններն է ընդլայնում, ոչ էլ ավելացնում է տաղանդը։ Այն գնահատական է։ Ուստի կոչումը պարզապես հավաստագիր է, երկար ու ձիգ ստեղծագործական տարիներին տրված պաշտոնական արժևորում... Բոլոր այս տարիներին ես անդուլ ստեղծագործել եմ՝ երբեք չմտածելով ինքնահաստատման դժվարությունների մասին, որովհետև ես դրա կարիքը չունեի։ Իհարկե եկավ մի շրջան, երբ հասկացա, որ ես ես եմ, որ ես կայացել եմ որպես մարդ ու քաղաքացի»;
«Իր մարդկային էությամբ, կյանքի, մարդու և արվեստի ըմբռնումներով Զուլում Գրիգորյանը մնում է անկրկնելի իր տեսակի մեջ։ Մտքի պայծառությունը, աշխարհին բարությամբ նայող, յուրահատուկ համ ու հոտով խոսքը, զարմանալի բնորոշումները գալիս են համոզելու, որ մարդ պիտի իր կոչման արիությունն ունենա և՝ ըստ այդմ ապրելու քաջություն։ Զուլում Գրիգորյանի արվեստը ներգործում է ահռելի ուժով։ Միանգամից ցնցում է, ազդում, խռովում հոգիդ։ Արթնացնում ինչ-որ լավ, տաքուկ զգացողություն... Զարմանալի տաք, զարմանալի հուզիչ ու նաև գերող։
Արվեստագետի պարտքը ժողովրդի ճաշակը հղկել, բարձր ճաշակ ներշնչելն է։ ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, այլ ոչ թե հակառակը։ Զուլումի արվեստն այս առումով ինձ նվաճել է։ Միանգամից, վերջնական անվերադարձ...Նա աշխատում է այնպես, ինչպես սիրտն է թելադրում։ Իսկ սիրտը հրաշքներ է գործում։ Արվեստի գեղեցկություններ։ Վրձինը սահում է կտավի վրայով և այնտեղ դրոշմում Զուլում Գրիգորյան արվեստագետի էությունը։ Գեղեցիկի ծարավը և այդ սիրուց շնչող բնանկարների հուզականությունը մտքի պայծառացումներ են, կարծես նկարիչը բնության մեջ խորանում է ոչ միայն աչքերով, այլև նյարդերով։ Նրա նկարները միտք են հուզում, զգացմունք արթնացնում»,- ասել է Գրիգոր Խանջյանը (9 փետրվարի, 1978 թ.):
«Ես ինձ հիմա որպես մարդ ու արվեստագետ, տնային կալանքի եմ դատապարտել։ Եվ վաղուց դուրս չեմ գալիս իմ արվեստանոց-տնից։ Դրսում ինձ ամեն ինչ խանգարում է՝ սուտը, կեղծիքը, խեղճությունը, չվաստակած շքեղությունն ու հարստությունը...Այս պայմաններում դժվարությամբ եմ նկարում, ստեղծագործում...մենք երբևէ այսպիսին չենք եղել, անգամ 1918 թվին, երբ սով էր համատարած, տիֆ էր, երբ ժողովուրդը կոտորվում էր վանքերի ու եկեղեցիների բակերում։ Ի՞նչ եղավ «Աասունցի Դավիթ» ստեղծած ժողովրդի հպարտությունը, ազնվությունը։ էպոսը դարեր շարունակ մեր ժողովրդին անգամ թշնամու դեմ է ազնիվ պայքարի տարել... Այսքան նենգություն, չարություն, վախկոտություն որտեղի՞ց։ Ուզում եմ ասել՝ «Ներիր մեզ Դավիթ, մենք քո հետնորդները չենք...»։ Հայ զինվորի ուժը բազկի մեջ չէ։ Երկաթյա բազուկներով զինվորներ շատ կան։ Հայ զինվորի ուժը հոգու մեջ է։ Հայ զինվորի ուժը ազնվությունն է, շիտակությունը, մեծահոգությունը։ Դավիթն ուժեղ էր, որովհետև շիտակ էր, ազնիվ էր, նենգ չէր, արդարամիտ էր, վեհանձն էր... Այդպիսին էր անգամ թշնամու հանդեպ։ Թշնամու դեմ ազնիվ պայքարը միամտություն չէ, ռոմանտիկա չէ, ինչպես կարծում են ոմանք... Մենք այսօր շատ ենք հեռացել Դավթից, մեր իսկ ստեղծածից։ Այնքան, որ Դավիթ ենք ման գալիս ու չենք գտնում...»,- ասել է նկարիչ Զ. Գրիգորյանը:
Անձրևոտ օր
Համբերդ. կեսօր
Վաղ գարուն
Գարուն
Չինար
Հայկական մոտիվ.Գարուն
Գառնի
Ձմեռային օր. Արագած
Աստվածընկալ եկեղեցի
Հայկական կեպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Երգիծանկարչության հիմնադիրը Եգիպտոսում… Ալեքսանդր Սարուխան (լուսանկարներ)
Իրենից սփռում է բարություն, գեղեցիկն ընկալելու անհագ ցանկություն… Ստեփան Մինասյան (լուսանկարներ)
«Հայրենիքը երազ էր ինձի համար»... Գրիգոր Նորիկյան (լուսանկարներ)
Մայրություն, անմեղություն, բարություն, կարոտախտ... Բյուզանդ Կոճամանյան (լուսանկարներ)
Նկարիչ, քանդակագործ, կավագործ, դիզայներ և դասախոս… Լևոն Ժամկոչյան (լուսանկարներ)
Այնթափ, Սիրիա, Փարիզ… Բյուզանդ Թոփալյան (լուսանկարներ)
Ռեալիստական բնանկարների, կենցաղային պատկերների վարպետ ... Մանուել Թոլեկյան (լուսանկարներ)
«Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր... Արմիս (լուսանկարներ)
Նուրբ զգացողություն և անմիջականություն... Հրանտ Ավագյան (լուսանկարներ)
Ինքնակրթությամբ հասել է բարձր վարպետության… Մելքոն Քեպապչյան (լուսանկարներ)
«Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը... Ռաֆայել Աթոյան (լուսանկարներ)
Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ… Գաբրիել Գյուրջյան (լուսանկարներ)
«Սպասում»… Ստեփան Թարյան (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ զուսպ կատարում... Սարգիս Ալեքսանյան (լուսանկարներ)
Ի՞նչ է ուզում ինձանից վարպետը… Սուրեն Ստեփանյան (լուսանկարներ)
«Ժամանակակից արվեստը հեռացել է մարդուց»… Անատոլի Պապանյան
Արևելահայկական բեմանկարչության հիմնադիրներից… Հովհաննես Քաթանյանց (լուսանկարներ)
Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ նկարչուհին... Գոհար Ֆերմանյան (լուսանկարներ)
Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին… Այծեմիկ Ուրարտու (լուսանկարներ)
Նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է... Վալմար (լուսանկարներ)
Իրականության հավաստի վերարտադրում… Հարություն Շամշինյան (լուսանկարներ)
Նաև՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից... Պարսամ Սիմոնյան (լուսանկարներ)
Նրա ներդրումը հայ գրքարվեստի և հաստոցային գրաֆիկայի մեջ կմնա հավերժ... Միհրան Սոսոյան (լուսանկարներ)
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»»... Հրաչյա Ռուխկյան (լուսանկարներ)
«Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են»… Կառլոս Աբովյան (լուսանկարներ)
«Ով չգիտի Պոդպոմոգովին, նա չգիտի Հայաստանը»... Վալենտին Պոդպոմոգով (լուսանկարներ)
«Ոտքս ու ձեռքս կոտրվեր, չգնայի Կանադա»… Մարտին Պետրոսյան (լուսանկարներ)
Նրան մեղադրել են այլամտածողության մեջ... Բագրատ Գրիգորյան (լուսանկարներ)
«...ծովային ինչ-որ բան կա նրա մեջ,…»... Ասատուր Պզտիկյան (լուսանկարներ)
«Կյանքը, ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում »… Ռոբերտ Էլիբեկյան (լուսանկարներ)
«…միշտ էլ ըմբոստ եմ եղել»… Հենրի Էլիբեկյան (լուսանկարներ)
Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչ… Վռամշապուհ Շաքարյան (լուսանկարներ)
«Ազգային մոդեռնի հիմնադիրներից»… Ռուբեն Ադալյան (լուսանկարներ)
Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և Թուրքիայում… Մանուկ Ղրդյան (լուսանկարներ)
«Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր»... Հակոբ Անանիկյան (լուսանկարներ)
Ուրույն ձեռագիր և հայրենասիրական պաթոս… Մկրտիչ Սեդրակյան (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ… Բարդուղ Վարդանյան (լուսանկարներ)
Երևան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրություն… Գրիգոր Աղասյան (լուսանկարներ)
Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)
Աշխատել է գեղանկարչության բոլոր ժանրերում… Արամ Ղարիբյան (լուսանկարներ)
Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)
Կոմպոզիցիաներ, բնանկարներ ու դիմանկարներ… Ցոլակ Ազիզյան (լուսանկարներ)
«…իմ նկարչությունը Մինասն էր հավանում»… Վարդիթեր Կարապետյան (լուսանկարներ)
«Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր»… Երվանդ Քոչար (լուսանկարներ)
Կ. Պոլիսից՝ Փարիզ... Կարապետ (Շարլ) Նշանյան (լուսանկարներ)
Ձգտել է ձևի և գույնի սինթեզին… Աշոտ Հովհաննիսյան (լուսանկարներ)
«Իսկական գեղանկարիչ էր»... Հմայակ Ավետիսյան (տեսանյութ, լուսանկարներ)
Բեմանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, հոդվածներ և պիեսներ... Գիգո Շարբաբչյան (լուսանկարներ)
Իր արվեստին և հասարակությանն ազնվորեն նվիրված նկարիչ… Վրթանես Ախիկյան (լուսանկարներ)
«Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ»... Անդրանիկ Կիլիկյան (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում օֆորտի բնագավառում… Վլադիմիր Այվազյան (լուսանկարներ)
«Հայերը հերոսաբար կռվել գիտեն»... Արտաշես Աբրահամյան (լուսանկարներ)
«Գույների ասպետ»... Կարեն Սմբատյան (լուսանկարներ)
«Նա ստեղծում է արվեստ»…Ալեքսանդր Գրիգորյան (լուսանկարներ)
«Հատուկ ուշադրության արժանի երևույթ»... Վրույր Գալստյան (լուսանկարներ)
Անմիջական, ուղղամիտ և ուղղախոս… Սեյրան Խաթլամաջյան (լուսանկարներ)
«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
Գրաֆիկական ինքնատիպ գործերի հեղինակ… Տաճատ Խաչվանքյան (լուսանկարներ)
Խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից… Միքայել Արուտչյան (լուսանկարներ)
«Պոլիտբյուրոյի առաջին վրձինը»... Դմիտրի Նալբանդյանը (լուսանկարներ)
Պարզ կոմպոզիցիաներ, ճշգրիտ գծանկար... Դավիթ Օքրոյան (լուսանկարներ)
Հայաստան, աշխատավոր ու կենցաղ… Մհեր Աբեղյան (լուսանկարներ)
Հովհաննես Այվազովսկու հետքերով… Էմանուել (Մանուկ) Մահտեսյան (լուսանկարներ)
«…Մինասից առաջ Քամալյան է եղել, ու չենք իմացել»… Մկրտիչ Քամալյան (լուսանկարներ)
Քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան... Սուրեն Սաֆարյան (լուսանկարներ)
Յուրօրինակ և ինքնատիպ դիմանկարներ... Ենովք Նազարյանց (լուսանկարներ)
«Նա կարողանում է զրուցել բնության հետ»… Հակոբ Հակոբյան (լուսանկարներ)
Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով… Պոլ Կիրակոսյան (լուսանկարներ)
Սոցռեալիզմ… Սեդրակ Ռաշմաճյան (լուսանկարներ)
«Ջերմ, բարի անկեղծ...»... Հմայակ Արծաթպանյան (լուսանկարներ)
Հայրենիքն ու այն կառուցող մարդիկ… Երանուհի Ասլամազյան (լուսանկարներ)
«Ես իմ երկիրը տեսնում եմ... հնչեղ, լուսավոր, բերկրալի»… Մարիամ Ասլամազյան (լուսանկարներ)
«Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»… Ժիրայր Օրագյան (լուսանկարներ)
Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության (լուսանկարներ)
Մայր ժողովրդի ողբերգությունը՝ ստեղծագործության հիմնական թեմա... Սարգիս Խաչատուրյան (լուսանկարներ)