Հենրի Քիսինջեր. ԱՄՆ-ն ցանկանում է, որ մի օր Իրանը կարողանա Վաշինգտոնի դաշնակիցը լինել
Առաջիկա 12 ամիսների ընթացքում Բարաք Օբաման հավանաբար Իրանի հարցում որոշում կկայացնի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Հ.Քիսինջերը Նյու Յորքում տեղի ունեցած արտաքին հարաբերությունների խորհրդի կոնֆերանսում, անդրադառնալով Օբամայի վարչակարգի՝ Իրանի նկատմամբ որդեգրած դիրքորոշմանը, նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա 12 ամիսների ընթացքում հավանաբար Իրանի հարցում որոշում կկայացնի:
Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մասնավորապես նշել է. «Իրանը ջանքեր է գործադրում զարգացնել իր միջուկային ծրագիրը: Նրանք կարծում են, որ միջուկային ծրագիրը կարող է իրենց համար «անվտանգության գոտի» ստեղծել, սակայն հավանաբար այդ ծրագիրը կհանգեցնի անկայունության, քանի որ մնացյալ երկրները ևս կցանկանան զինվել: Հնարավոր է, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործի, ինչին ի պատասխան, Իրանն էլ կփակի Հորմոզի նեղուցը»:
Հենրի Քիսինջերը, խոսելով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հեռանկարի մասին, նշել է. «Միացյալ Նահանգները ցանկանում են, որ Իրանն իրենց համար լինի ոչ թե «թիրախ», այլ «երկիր», որի հետ մի օր Վաշինգտոնը կարող է դաշնակից լինել»:
Նախորդող տեղեկատվություն՝
ԱՄՆ-ն Իրանին առաջարկում է «5+1» խմբի շրջանակներում երկկողմ բանակցություններ անցկացնել
ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ին. Զենքը պահել եք Իրանի վրա և ցանկանում եք բանակցել
Պարսից ծոցում իրավիճակի անկայունացումը առայժմ չի բխում ԱՄՆ-ի շահերից. Մեկնաբանում է իրանագետը