Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
«Ես չեմ կարող հանդիպել մի գետի ափին, որը Ադրբեջանը բաժանում է երկու մասի»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիավուշ Նովրուզովը:
Ադրբեջանցի պատգամավորը, ի պատասխան ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրի գրած նամակին, մասնավորապես նշել է. «Դուք ինձ հրավիրել էիք հանդիպել Արաքս գետի ափին: Ես չեմ կարող հանդիպել մի գետի ափին, որն Արդբեջանը բաժանել է երկու մասի: Ես Ձեզ հետ կհանդիպեմ Թավրիզում, իմ պապերի քաղաքում: Գալիք Նովռուզին ես՝ որպես Իրանի Ազարբայջանի խորհրդարանի նախագահ, Ձեզ հրավիրում եմ հանդիպման»:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն օրերս Սիավոշ Նովռուզովին գրած նամակում պատմական մի շարք հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով վերջինիս առաջարկել էր Նովռուզի առաջին օրը հանդիպել Արաքս գետի ափին:
Իրանցի խորհրդարանականը, իր նամակում անդրադառնալով ԼՂ հակամարտության տարիներին Հայաստանին Իրանի ցուցաբերած օգնության մասին Ադրբեջանի պնդումներին, մասնավորապես գրել էր. «Պարոն Նովռուզով, Դուք անընդհատ խոսում եք հայերին ցուցաբերած օգնության մասին. Ադրբեջանի հեռուստատեսությունը արդյո՞ք կցուցադրի մեր տրամադրության տակ եղած ֆիլմերը: Դուք՝ որպես Մեջլիսի պատգամավոր, կարո՞ղ եք բանակից կամ պետական այլ կառույցներից պահանջեք, որպեսզի նրանք ձեզ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ համապատասխան ֆիլմերը տրամադրեն: Ի դեպ, պարոն Նովռուզով, Ադրբեջանի ժողովրդին պատրաստ եմ հենց Ադրբեջանի հեռուստատեսությամբ ներկայացնել Ղարաբաղի հանդեպ դավաճանություն գործած անձանց անունները»:
Նախորդող տեղեկատվություն՝
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է». Թավրիզի ֆուտբոլային թիմի երկրպագուների կարգախոսներից
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան