Ադրբեջանում Իրանի հյուսիսային նահանգները մասնատելու նպատակով նոր կառույց է ստեղծվում
Բաքվում «Հարավային Ադրբեջանի միջազգային խորհուրդ» անվամբ հակաիրանական ուղղվածությամբ նոր կառույց է ստեղծվում: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ օրերս «Ադրբեջան-Իսրայել միջազգային խորհուրդ» կազմակերպությունը վերանվանվել է «Հարավային Ադրբեջանի միջազգային խորհրդի», որի նպատակն Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան և Արևելյան Ազարբայջան նահանգների անջատումն է:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանում գործող հակաիրանական ուղղվածությամբ կառույցների կողմից իրանցի թյուրքախոս ազարիների էթնիկական խնդիրների շահարկամանը, գրում է. «Նախկինում Բաքվում նմանատիպ կառույցներ ևս ստեղծվել են, սակայն նրանք որևէ հաջողության չեն հասել, քանի որ, ինչպես վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սաբեր Ռուսթամխանլին էր նշել, «իրանցի թյուրքախոս ազարիներն աջակցում են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը»»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Իրանն Ադրբեջանին զգուշացնում է չշահարկել իրանցի ազարիների թեման, հակառակ դեպքում՝ շատ թանկ կվճարի
ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել
Իրանական կայք. Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի
Իրանցի պատգամավոր. Պատմական պայմանագրերի վերանայման դեպքում Ադրբեջանի տարածքը կմիանա Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան