Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
«Հայաստանում չկա ճարտարապետական քննադատություն, ամեն ինչ կամայական է լինում: Դա է մեր դժբախտությունների պատճառը»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Արտակ Ղուլյանը` խոսելով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթի մասին:
Ըստ նրա, նման մրցույթ հայտարարելու հիմնական նպատակն այն է, որ հրապարակը հարմարեցնեն, ներդաշնակ դարձնեն շրջակա միջավայրին, որը վերջին տարիներին վերածվել է «անտրամաբանական միջավայրի, քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում»:
Ճարտարապետն ընդգծեց, որ Հանրապետության հրապարակը ձևավորված պատմամշակութային համալիր է, որևէ բաղադրիչի փոփոխության անհրաժեշտության չկա: Ըստ Ա. Ղուլյանի, նման մրցույթ հայտարարելը պատճառաբանված չէ:
Ճարտարապետի դիտարկմամբ, միայն Լենինի արձանի տեղը կարելի է ինչ-որ հուշարձան կանգնեցնել. «Դա լոկալ ճարտարապետական հարց է, բայց դա էլ ճարտարապետների որոշելիքը չէ, պետք է լինի հստակ առաջադրանք»:
Ասուլիսին ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքով, պետք է հայտարարված մրցույթը դադարեցվի, քանի որ հարցը հստակեցված չէ: Ըստ նրա, մրցույթը վերաբերում է ԱԳՆ շենքին, գուցե նաև Ազգային պատկերասրահի շենքին:
«Պարզվել է, որ հրապարակը նսեմացվել է կողքի բարձրահարկերի ֆոնին: Հիմա էլ այդ վիճակից դուրս գալու համար վերանայում են համալիրը»,- դիտարկեց Ս. Քալաշյանը:
Ընդհանրապես, ըստ ճարտարապետների, այսօր մի քանի արհեստանոցներ են հիմնական պատվերները ստանում: Ա. Ղուլյանը նշեց, որ սերնդափոխության մասին խոսք չկա, իսկ գործողներն էլ արդեն սպառել են իրենց:
«Նարեկ Սարգսյանը ամենայն հայոց ճարտարապետն է, նաև ամենայն ռուսո ճարտարապետը: Չգիտեմ մի դեպք, որ այսքան բացասական հոդվածներ գրվեին մի մարդու մասին, ծաղրանկարներ դնեին: Կառավարությանը չի հասնո՞ւմ այդ ամենը, չեն ընկալո՞ւմ: Հասնում է, բայց լռում են, որովհետև իրենք են նշանակել»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Նախորդող նորություններ`
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները