Իրանը երկու ամիս ժամանակ ունի, հակառակ պարագայում Ադրբեջանը ճոկան (Polo) մարզախաղը կգրանցի իր անվանը
«Եթե Իրանը նպատակաուղղված չաշխատի, ապա մեկ անգամ ևս իրանական մշակութային արժեքներից մեկը կգրանցվի այլ պետության անվանը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի քարտուղար Հոջաթօլլահ Դեհխոդան:
Նշենք, որ օրերս ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իրենց անվանը գրանցելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական ճոկան մարզախաղի հետ և այդ առումով արդեն պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Եվ ահա Իրանի ճոկանի ֆեդերացիայի քարտուղարը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանական մշակութային արժեքները սեփականացնելու փաստերին, մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը առաջիկայում իր անվանը կգրանցի նաև հին իրանական ճոկան մարզախաղը:
«Եթե Իրանի համապատասխան պաշտոնյաները ճոկանը՝ որպես ազգային մարզաձև գրանցելուն ուղղված ջանքեր չգործադրեն, ապա առաջիկայում Ադրբեջանը այն կգրանցի իր անվանը, քանի որ երկու ամիս հետո Բաքվում կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովը և մենք հերթական անգամ ականատես կլինենք, թե ինչպես է իրանական մշակութային արժեքներից մեկը գրանցվում այլ պետության անվանը»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանը կրկին դժգոհում է. Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցել հին իրանական ճոկան մարզախաղը
Իրանի փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կասեցնել Ադրբեջանի հակամշակութային գործողությունները
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան