«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Այսօր «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսին էր հրավիրված:
Հարցերի հիմնական մասը Աֆրիկյանների շենքի մասին էր: Նշենք, որ այս տարածքում կառուցվելիք երկու 16-հարկանի շինությունների նախագծի հեղինակը ևս Լևոն Վարդանյանն է: Օգտատերերից մեկի հարցին` չե՞ք կարծում, որ այստեղ շահերի բախում կա, ճարտարապետը պատասխանեց. «Հին Երևանը սկսել ենք 2005-ին: Նախագծում ընդգրկված էր Աֆրիկյանների տունը, քանի որ Տերյան փողոցի փոփոխության, երթևեկության հարցը կար: Իսկ Աֆրիկյանների տարածքում հյուրանոցի պատվերն արել եմ 2012-ին»:
Մեկ այլ օգտատեր Լևոն Վարդանին հարցրել էր, թե ինչու չի սիրում Երևանը:
«Լավ եմ անում»,- ճարտարապետի պատասխանն էր:
Ինչ վերաբերում է ապամոտնաժված շենքերի համարակալած քարերին, Լևոն Վարդանյանը նկատեց, որ այդ քարերը ապամոտնաժվել են, քանդվել են, շատ քիչ տոկոսն է փրկվել: Տարիներ առաջ նույն ճարտարապետը հայտարարել էր, որ իրեն չի հետաքրքրում, թե որտեղ են քարերը, և ինքը նախագիծը կանի, շենքերը կհավաքի նույնիսկ առանց այդ քարերի:
Նշենք, որ այն հատվածում, որտեղ նախատեսվում է հավաքել ապամոնտաժված 12 հուշարձան շենքերը, դեռ կանգուն են ևս 14 շենքերը: Ըստ ճարտարապետի, դա միակ տարբերակն է, որ պահպանվեն մյուս 14-ը:
Լևոն Վարդանյանը շարունակում է համոզված լինել, որ Աֆրիկյանների ակումբի շենքը պետք է ապամոտնաժել և տեղադրել իր նախագծած թաղամասում, «քանի որ այն այնքան բարձր արժեք ունի, այդ տեղում չի կարող մնալ, դա պետք է դնել իր միջավայրում, որ ընկալվի»:
Այստեղ էլ թերևս նշենք, որ «իր նախագծած թաղամասը» ընդամենը նախագիծ է` առանց որոշակի քայլերի:
Շատ ճարտարապետներ, այդ թվում, Սաշուր Քալաշյանը, ավելի վաղ նկատել էր, որ Հայաստանի օրենսդրության համաձայն հուշարձանի տեղափոխումն ապօրինի է, քանի որ դա կարելի է անելի միայն ծայրահեղ դեպքերում` բնական աղետներով պայմանավորված:
«Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը»,- ասել էր նա:
Նախոդող հրապարակում`
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան