Այգեպարի ոչ սովորական դպրոցի, օդում կախված խնդիրների ու կրակոցից կրակոց տևող դասերի մասին

Հեղինակ` Մարի Թարյան

Տավուշի մարզի սահմանապահ Այգեպարի միջնակարգ դպրոցում դասամիջոցի զանգ չի հնչում: Դասերը սովորական ծլնգոցների փոխարեն ընդմիջվում են երաժշտությամբ: Դասամիջոցի ժամին ամբողջ դպրոցում երաժշտություն է հնչում: Երբ երաժշտությունը լռում է, նորից շարունակում են դաս անել:

«Մարդիկ անընդհատ պիտի մտածեն` զանգի պահն է: Էլեկտրոնային համակարգ է, դրանով սահուն կարգավորում ենք դասաժամը, նաև դասաժամի մասին ինֆորմացի ենք ստանում այդ համակարգով: Որևէ մեկը մոտ չի գալիս, ավտոմատ է գործում: Դասարանի կոդը հավաքվում է, ամբողջ ինֆորմացիան մտնում է դասարան: Եթե ինֆորմացիան ցանկանում եք փոխանցել դասարանների խմբի, խումբն եք ընտրում կամ ամբողջ դպրոցը»,- ասում է դպրոցի տնօրեն Վասիլի Ադամյանը, ով ստեղծել է այդ ողջ համակարգը:

Վասիլի Ադամյանի ձեռքերը տնօրենի ձեռքեր չեն: Կոշտացած մատներին նայելիս միանգամից աչքերի առաջ գալիս են դպրոցը զարդարած փայտե ծաղկամանները. «Ժամերով նստել պատարաստել եմ, որ երեխայի միջավայրը գեղեցիկ լինի, հաճելի լինի»:

Այգեպարցի աշակերտները, դասամիջոցից բացի, շատ հաճախ ստիպված են լինում ընդհատել դասը հակառակորդի հենակետերից հնչող կրակոցների պատճառով, երաժշտության փոխարեն էլ զենքերի արձակած ձայներն են լսվում:

«Ահուսարսափի տակ ենք աշխատում, մոտ 18 տարի չէին կրակում, բայց վերջին տարիներին ակտիվացել են, 90-ականների նման կրակում են: Երեխաներն սարսափի մեջ են սովորում: Երեկոյան ժամերին կրակում են, լույսերն անջատած երեխան ոչ կարողանում է դաս սովորել, ոչ կարողանում է նորմալ առավոտյան վեր կենալ, գնալ դասի»,- ասում է Հասմիկ Մկրտումյանը, ով արդեն 25 տարի է կենսաբանություն է դասավանդում Այգեպարի դպրոցում:

Կրակոցների ժամանակ, երբ զգում են, որ վտանգը մեծ է երեխաներին աստիճանաբար, քիչ-քիչ տուն են ուղարկում:

«Որ կրակում են, բոլորիս դասերից ազատում են տուն: Մեր դպրոցը շատ լավն է, հետաքրքիր են դասերն անցնում: Բոլորիս համար շատ հետաքրքիր է, բովանդակալից: Դպրոցը մարդու կյանքում ամենագլխավորն է, մարդը պիտի կրթություն ստանա, որպեսզի կյանքում կարողանա շարունակել ապրել: Այս տարի կավարտեմ դպրոցը, հուսով եմ կընդունվեմ Տնտեսագիտական համալսարան: Մեր դասարանում ընդամենը 4 աշակերտ կա, երկուսս ենք պատրաստվում դիմել բուհ»,- ասում է ավարտական դասարանում սովորող Սոնան:

Դպրոցում միայն Սոնայի դասարանում չէ, որ այդքան քիչ են աշակերտները: Գնալով պակասում են, եթե նախկինում գյուղում 150-ից ավելի աշակերտ կար, հիմա 52-ն են:

«Հիմնականում կրակոցների և աշխատանք չլինելու պատճառով մարդկանց մեծ մասը տեղափոխվել են: 90-ականներից արդեն աստիճանաբար նվազել է: Բացի այդ, վճարը քիչ է, չնչին, դասարաններն էլ կոմպլեկտավորված են: Հաշվի չեն առնում, որ սահմանին ենք, մենք ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ: Ոչ մի արտոնություն չկա, հավասար` բոլոր գյուղերի և բոլոր ուսուցիչների նման»,- ասում է կենսաբանության ուսուցչուհին:

Վասիլի Ադամյանի բնորոշմամբ էլ, եթե մենք ուզում են ունենալ լավ կադրեր վաղը, կոմպլեկտավորելը ճիշտ ճանապարհ չէ:

«Եթե պետականորեն 45 րոպեի ընթացքում մաթեմատիկայի մեկ դաս է անցկացվում, ապա կոմպլեկտավորման ժամանակ երկու դաս անցկացնել… տրամաբանություն չկա: Այսինքն, կիսատ աշխատանք ենք կատարում: Սահամանամերձ դպրոցները կոմպլեկտավորել, այն դեպքում, երբ մենք բոլորս զինվորներ ենք, բոլոր աշակերտները զինվորներ են, ճիշտ ճանապարհ չէ: Սահմանամերձ դպրոցի վճարումը պետք է կախված չլինի աշակերտաքանակից, սա պարտադիր պիտի պետությունը հաշվի առնի: Ես ինքս էլ այս դպրոցն եմ ավարտել, 92-ին եմ վերադարձել իմ ծննդավայր: Սա իմ դպրոցն է: Ժամանակին շատ լավ կադրեր է տվել, բարձր առաջադիմությամբ աշակերտներ շատ ենք ունեցել: Այսօր, որպեսզի դա լինի, պիտի առաջինը խուսափենք դասարանների կոմպլեկտավորումից»,- շեշտում է տնօրենը:

Վասիլի Ադամյանը նկատում է, որ եթե դասարանում երկու աշակերտ կա, ոչ ուսուցիչն է մեղավոր, ոչ աշակերտը. մեղավորությունն ուրիշ բանի մեջ պիտի փնտրել ու շտկել իրավիճակը:

«Ուսուցիչը պիտի ամբողջությամբ ֆինանսավորվի` անկախ աշակերտի քանակից, աշակերտն ամբողջ դասաժամին պիտի միայն իր դասով զբաղվի, ոչ թե հարևան դասարանի դասերը լսի: Դա նաև հոգնեցուցիչ է ուսուցչի և աշակերտների համար: Թող իրենք փորձեն մտնել ու կոմպլեկտավորել դասարանները, տեսնենք կանե՞ն: Իրենք թերությունն ամբողջապես կզգան, չի կարելի: Կրթության մեջ չեն խնայում»,- հավելում է նա:

Լավ կադրեր դպրոցն այսօր էլ ունի, ուսուցիչների պակաս չունեն, պարզապես տարիքային առումով երիտասարդների համալրում չկա:

Այգեպարցի աշակերտներից շատերը բուհերում են շարունակում կրթությունը: Հարցին` վերադառնո՞ւմ են գյուղ, տնօրենը պատասխանում է. «Վերադառնա՞լ: Վերադառնա ի՞նչ անի: Աշխատանք չկա: Այստեղ արդյունաբերական կենտրոն է եղել: Մոռանալ անցյալը ոչ ոք իրավունք չունի: Լավն է, վատն է, մերն է եղել: Անցյալը չեն կոտրում, եթե մենք անցյալը կոտրեցինք, ներկան չգիտեմ… Հիմքը շպրտում ենք, չենք էլ կառուցո՞ւմ: Նրա սխալները, առավելությունները պիտի վերցնենք: Մենք ի՞նչ ենք անում: Եթե լինեն նորմալ ապրելու պայմաններ, մեր երեխաներն անպայման հետ կգան: Պետությունը պիտի տեր կագնի, այդ քայլերն անեն, մտածեն սահմանն ինչ է: Ձեր ներկայությամբ էլ կրակեցին, տեսաք այդ կրակոցները, հե՞շտ է մնալը այստեղ: Ինչ գիտենք այն փամփուշտը որ գալիս է, ո՞ւր է գնում: Մեզ նաև հոգեբանական օգնություն է պետք»:

Հ.Գ. Այգեպար այցելել էինք Մայր Աթոռի կազմակերպած ուխտագնացության ընթացքում: Առավոտից գյուղացիների մեծ մասը հավաքվել էին դպրոցի բակում` դիմավորելու հյուրերին: Շատ քիչ ժամանակ անց հակառակորդի հենակետերից սկսեցին կրակահերթ բացել: Կրակում էին թե դպրոցի, թե դաշտերում աշխատողների ուղղությամբ: Գյուղացիների խոսքով, կրակոցների պատճառը նաև այն է, որ մեր խումբը մեծ էր, հակառակորդը նկատել էր սովորականից շատ թվով մարդկանց ու կրակ բացել:

Առաջին կրակոցի հնչելուն պես աշակերտներն ու դպրոցի բակում հավաքված գյուղացիները միանգամից խմբվեցին փակ հատվածում, որտեղ թշնամուն տեսանելի չէին: Մենք` ասֆալտին ապրողներս, այդ պահին երևի չէինք էլ գիտակցում, թե ինչ է կատարվում: Մեզանից շատերը գնում էին դեպի բաց տարածություն` տեսնելու կրակոցները: Մեզ համար այդ ձայները ամեն երեկո հնչող հրավառության ձայների պես մի բան էին: Բայց այգեպարցի երեխաների աչքերն այդ ձայների սարսափից դողում էին: Իրենք լավ գիտեին, թե իրականում ինչ է նշանակում թշնամու դիրքից արձակված կրակ ու լավ գիտեին նաև դրա հնարավոր հետևանքների մասին:

Այգեպարցի աշակերտի սարսափած աչքերը մոռանալ հնարավոր չէ, վախից քարացած հայացքը` նույնպես: Մնում է աղոթել, որ մի օր էլ նման ձայներ հնչելուց այդ երեխաները հանգիստ կկանգնեն` չպատսպարվելով և իմանալով, որ ոչ թե թշնամին է իրենց վրա կրակ բացել, այլ սովորական հրավառության ձայներ են:

«Գյուղի դպրոցը» շարքը՝

Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները

3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»

Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը

Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է

Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը

Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը

Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը

Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը

Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում

5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը

7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը

Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում

Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա

Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը

Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում

Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին 

Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը

Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում

Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը

Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով

Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում

Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում

Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը

Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա

«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում

Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը

Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա

Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը

Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}