14 աշակերտով Արևուտի դպրոցում դժվարություններ շատ կան, բայց լավատես են
Արագածոտնի մարզի Արևուտի հիմնական դպրոցում այս տարի վերջին զանգ չի հնչել: Վերջին զանգ չի լինելու նաև մյուս տարի: Արևուտում ընդամենը 14 աշակերտ ունեն. տարիների ընթացքում գնալով պակասել են:
Տնօրեն Խաթուն Հարությունյանի խոսքով, մի քանի տարի անընդմեջ արտագաղթ է եղել: Եղել են տարիներ, որ ընդհանրապես առաջին դասարան և աշակերտ չեն ունեցել: Այս տարի առաջին դասարան երկու աշակերտ է եկել:
Գյուղի ազգությամբ եզդի բնակչությունը տարբեր երկրներ է գնացել, ինչի պատճառով երեխաների թիվը պակասել է: Հիմա տարին մեկ-երկու երեխա է ծնվում:
«Քիչ են ունենում երեխաներ` երկուսից երեք: Մեր գյուղում վաղ ամուսնություններ չկան: Իսկ մարդիկ էլ հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում: Ապրում են` ոնց որ մնացած գյուղերում: Խմելու ջուր կա, բայց ոռոգման ջուր և գազ` ոչ»,- նշում է Խաթուն Հարությունյանը:
Դպրոցի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, մինչ օրս վերանորոգում չի եղել: Պատուհաններն ու դռները հին են ու մաշված: Ձմռանը ցելոֆաններ են փակցնում, որ քամին չփչի: Առավել վատ է տանիքի վիճակը: Քամիների պատճառով թիթեղները պոկվել են: Տնօրենը սեփական ուժերով վերանորոգել է, բայց մի հատվածում դեռ բաց է, անձրևների ժամանակ կաթոցներ են լինում: Գրադարանի մեջտեղի հատվածում է կաթում, գրքերն այնպես են դասավորել, որ դրանց վրա չլինի:
«Այն ժամանակ երևի նորմալ չեն կառուցել, տակի տախտակները լավ չեն ամրացրել, դա է: Հարմարեցնում ենք: Դռների ու պատուհանների ներկն է թափվել, մաշված են»,- ներկայացնում է նա:
Դպրոցական գույք ունեն, էլի նույն ժամանակների: Դասասենյակներն էլ ջեռուցում են հեղուկ վառելիքով. «Տաքացնում է, փոքր դասարաններ են: Այնքան ենք գնում, որ նորմալ բավականացնի ու տաք լինի»:
Ուսուցիչների պակաս Արևուտի հիմնական դպրոցում չկա, բոլորը լավ մասնագետներ են, ասում է տնօրենը: Միայն եզդիերենի մասնագետ չունեն, այդ առարկան երեխաներն անցնում են խմբակի տեսքով: Վեց ժամ պարապում են` իրենց լեզուն, տառերը, գրականությունը սովորում:
Երեխաների առաջադիմությունը լավ է, բայց ոչ փայլուն: Դասերը կոմպլեկտավորած են:
«Բնականաբար կոմպլեկտավորած այն արդյունքը չի լինում, բայց մեր ուսուցիչները 30-35 տարվա մանկավարժ են, շատ լավ են կարողանում պարապել»,- ասում է տնօրենը:
Խաթուն Հարությունյանը լավատես է` չնայած դժվարություններին, վստահեցնում է, որ ամեն ինչ էլ կհաղթահարեն:
«Գյուղի դպրոցը» շարքը՝
Այգեպարի ոչ սովորական դպրոցի, օդում կախված խնդիրների ու կրակոցից կրակոց տևող դասերի մասին
Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները
3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»
Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը
Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում