Քաղաքական 13:55 16/01/2012

Ռուս փախստականներ. «Բաքվում հունվարյան ջարդերը կանխամտածված ազգայնական գործողություններ էին»

Գաղտնիք չէ, որ 1990թ. հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցած ջարդերի արդյունքում զոհվել են ոչ միայն ավելի քան 400 հայեր, այլև Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ:

Panorama.am-ը շարունակում է հրապարակել Բաքվից ռուս փախստականների հիշողությունները (http://www.panorama.am/am/society/2012/01/16/baku-refugee/):

1990 թվականին «Учительской газета» թերթի 5-րդ համարում հրապարակվեց Ի.Աֆանեսևայի «Անհայտության գերիները» հոդվածը, ուր ներկայացված են հեղինակի զրույցները Բաքվի դպրոցների մի խումբ ռուս ուսուցչուհիների հետ, ովքեր հրաշքով են փրկվել կոտորածներից:

«Անհնար է առանց սարսուռի լսել այս մարդկանց պատմությունները` Բաքվում վերջին շաբաթվա ընթացքում իրենց ու իրենց ընտանիքների հետ տեղի ունեցածի մասին: Այսօր Բաքվի փողոցներում կանգնած են տանկերը, շինությունների վրա սգո դրոշներ են»,-գրում է հեղինակն ու մեջբերում հատվածներ փախստականների պատմածներից, որոնց անուններն, ի դեպ, անվտանգության նկատառումներով չեն նշվում: Ահա դրանցից մի քանիսը.
-Բազմաթիվ շենքերի վրա գրություններ կային. «Ռուսները բռնազավթիչներ են», «Ռուսները խոզեր են»: Մայրս երեսուն տարի առաջ նշանակմամբ Կուրսկից ադրբեջանական խուլ լեռնային գյուղ էր եկել` երեխաներին ռուսաց լեզու ուսուցանելու: Հիմա նա թոշակառու է, իսկ ես արդեն երկրորդ տարին աշխատում էի դպրոցում: Մի շաբաթ առաջ դպրոց մտա, իսկ միջանցքում գրություն կա. «Ռուս ուսուցիչներ, գնացեք հավաքարար աշխատելու»: «Երեխաներ, այս ի՞նչ եք անում»,-հարցնում եմ աշակերտներին, իսկ նրանք թքում են ինձ վրա: Ես նրանց այբուբենն եմ սովորեցրել… Եվ ահա, մենք մայրիկիս հետ այստեղ ենք: Ռուսաստանում բարեկամներ չունենք: Փող չունենք, աշխատանք` նույնպես: Ի՞նչ անենք, ինչպե՞ս, չէ՞ որ իմ հայրենքիը Բաքուն է…

-Դստերս հետ Բաքվից փախել ենք մի պայուսակով, ընդամենը երեք րոպեի ընթացքում: Սարսափելի վիրավորական է: Ես քաղաքական գործիչ չեմ, ես երեխաներին էի ուսուցանում ու մեղավոր չեմ երկրում առկա դժբախտությունների համար: Ժողճակատի լոզունգներում Ալիևի ազգանունը երբեք չեմ հանդիպել, փոխարենը Գորբաչովին ներկայացնում էին խիստ բացասական գույներով: Վիրավորական է, քանզի ես լավ գիտեմ այդ ժողովրդին, այնտեղ ընկերներ ունեմ, այնտեղ է իմ ողջ կյանքը…

-Ծայրահեղականները հիանալի պատրաստված էին, ինչը չես ասի տեղական իշխանությունների մասին: Անցած տարեվերջին ողջ քաղաքում ԲՇՏ-երը պահանջում էին ինչ-որ անկետաներ լրացնել` իբր մթերային կտրոնների ստացման համար: Անկետաներում անհրաժեշտ էր նշել նաև ազգային պատկանելությունը: Երբ ջարդերն սկսվեցին, ծայրահեղականների ձեռքերում առկա էին ճշգրիտ հասցեները. որտեղ են ապրում հայերը, որտեղ` ռուսները, խառնամուսնությամբ ընտանքիները և այլն: Դա կանխամտածված ազգայնական ակցիա էր:

-Ծանր ժամանակներ են, ու շատ դժվար է խոսել: Միայնակ եմ դաստիարակում դստերս: Մաթեմատիկ եմ, երեսուն տարի ծառայել եմ դպրոցին: Մինչև վերջին օրը դպրոցում ինձ լավ էին վերաբերվում: Բայց ինչպե՞ս ապրես, եթե տունդ շրջափակված է ավազակների կողմից, եթե խանութում քեզ նույնիսկ հաց չեն վաճառում, որովհետև դու ռուս ես: Ուզում էի խնայբանկի գրքույկից գումար հանել, դրամարկղի աշխատակցուհին թե` Քեզ համար փող չկա…

-Մայրս արդեն երկու ամիս է թոշակ չի ստանում: Բաքվում ռուս թոշակառուներին թոշակ չեն վճարում:

-Մեզանից շատերը Մոսկվա են եկել գրեթե առանց փաստաթղթերի: Ի՞նչ ենք անելու առանց աշխատանքային գրքույկների, առանց բնակարանների վկայագրերի: Չէ՞ որ մենք ինչ-որ փոխհատուցում պետք է ստանանք:

-Կարծում եմ` բնակարանների վկայագրերը մեզ պետք չեն գա: Ինքս եմ ականատես եղել. երբ հայ ընտանիքին վտարեցին իր բնակարանից, անմիջապես հայտնվեց ադրբեջանցի նոր բնակիչը պաշտոնական վկայագրով: Փաստորեն այդ վկայագիրը շրջխորհրդի գործկոմում նախօրոք պատրաստ էր, միայն ամսաթիվն էր պակասում…

«Նրանցից շատերի ամուսիններն այսօր այնտեղ են` Բավքում, պաշտպանում են ադրբեջանցի երեխաների կյանքը: Իսկ այս ուսումնարան ամեն օր ժամանում են ավելի քան 400 կանայք, ծերեր ու երեխաներ: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում ու Մոսկվայի նահանգում Բաքվից ավելի քան 20 հազար ռուս փախստական կա»,-ամփոփում է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}