Գրողների միության և Ղուկասյան գերդաստանի պատվիրակությունը Հովհաննես Թումանյանի «թբիլիսյան տան ճանապարհին է»
Հայաստանի գրողների միության ու Ղուկասյան գերդաստանի պատվիրակությունն այս պահին հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «թբիլիսյան տան ճանապարհին է»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գրողների միության նախագահ, պատվիրակության անդամ Լևոն Անանյանն ասաց, որ իրենք գնում են Թումանյանի տան գնման գործարքն իրականացնելու, որից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կփոխանցի անհրաժեշտ գումարը:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել այն հատվածը, որի սեփականատերն է Ա. Լեժավան (120 քմ) և նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին: Նա գրել էր նաև պարտավորագիրը:
Ղուկասյան գերդասատանից, ըստ Լ, Անանյանի, պատվիրակության կազմում ընդգրկված է ԱԺ պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը ու Գյումրիի քաղաքապետարանից երկու աշխատակից:
ԳՄ նախագահից հարցրեցինք, թե արդեն կա պայմանավորվածություն` ինչքանո՞վ են գնելու տունը, նա չցանկացավ պատասխանել, ուղղակի ասաց. «Մեծ թիվ է, մեծ: Գնանք փորձենք իջեցնել»:
Նախորդող նորություններ`Լ. Անանյան. Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանի մի մասը
Լ. Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Թբիլիսի
Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում