Լրանում է վերջնաժամկետը, իսկ ԿԳՆ դեռ որևէ դիմում չի ստացել
Վաղը լրանում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՆ հայտարարած մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետը: Սակայն այս պահի դրությամբ ԿԳՆ-ն դեռ որևէ հայտ չի ստացել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյան: Նրա կարծիքով, մինչև վաղը հայտեր կլինեն, իսկ չլինելու դեպքում՝ համապատասխան կարգով հայտարարվելու է նոր մրցույթ:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսվել էր մայիսի 2-ից: Մրցույթը պետք է տեղի է ունենա հունիսի 12-ին:
Հիշեցնենք նաև, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երկու խիստ նկատողությունից հետո ապրիլի 17-ից դադարեցվել են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը:
Նախորդող նորություններ՝ Մրցույթ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Բրյուսովում ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատարին
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գաբրիել Բալայանը
Դադարեցվել են Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան