Գ. Մելիքյան. Երկուստեք հաճախակի այցերը տրամաբանական են
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դաշնակցային մակարդակում են, մեր համագործակցությունը այդ երկրի հետ զարգացանում ենք գրեթե բոլոր ուղղություններով, սակայն պետք չէ եղածով բավարարվել, այդ հարաբերություններն անընդհատ պետք է խորացնել»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահի ՌԴ կատարած այցը, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե՝ ինչո՞վ է պայմանավորված հայ և ռուս պաշտոնյաների հաճախակի փոխադարձ այցերը, Գ. Մելիքյանը նշեց. «Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են և մենք միմյանց հետ խորը համագործակցում ենք և՛ տնտեսական, և քաղաքական, և՛ մշակութային բնագավառներում: Այդ պարագայում երկուստեք հաճախակի այցերը լրիվ տրամաբանական են»:
Նաև ընդգծեց, որ Հայաստանը շատ ակտիվ ներգրավվածություն ունի ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և պատահական չէ, որ առաջիկա մասշտաբային զորավարժությունները հենց Հայաստանում է անցկացվելու:
Հարակից նորություն` Կ. Բեքարյան. Որևէ արձակուրդ չէր կարող հետաձգել այս հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա