Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրեցօր նվազում է
Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրեցօր նվազում է:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Հոդվածում նշվում է, որ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ս.թ.սեպտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայանալիք հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացնի Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ իր նախանշած «կարմիր գիծը» և Իսրայելին որոշակի հավաստիացում տա, ապա վերջինս կկասեցնի Իրանի վրա ռազմական հարձակման ծրագիրը:
Համաձայն տեղեկատվության՝ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած «Իսրայել թայմզ» պարբերականը, վերլուծելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված առկա իրավիճակը, նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրերցոր նվազում է:
Նախորդող տեղեկատվություն՝
ԱՄՆ պետքարտուղարություն. Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով
ԱՄՆ պաշտպանության նախարար. «Չեմ հավատում, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակման որոշում է կայացրել»
Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի