Գեներալ Սաֆավի. Իրանը Սիրիայի և Լիբանանի հետ ունի ռազմավարական խորը հարաբերություններ
Իրանը Սիրիայի և Լիբանանի հետ ունի ռազմավարական խորը հարաբերություններ: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Սեյյեդ Յահյա Սաֆավին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատարը, անդրադառնալով Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման թեմային, նշել է, որ եթե Իսրայելը փորձի Իրանի վրա ռազմական հարձակում գործել, ապա Լիբանանում գործող «Հեզբոլլահը» շատ հեշտությամբ կարող է պատասխանել Իրանի նկատմամբ ուղղված սպառնալիքին:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը մասնավորապես նշել էր. «Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»:
Նախորդող տեղեկատվություն՝
Ինչու՞ է պաշտոնական Թեհրանն աջակցում Բաշար Ալ-Ասադի իշխանությանը
Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրեցօր նվազում է
Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի