Շարունակվում է Երևանյան փառատոնը. Այսօր` Սերգեյ Ռախմանինով և Ֆելիքս Մենդելսոն
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր անդրադառնում է կոմպոզիտորներ Սերգեյ Ռախմանինովին և Ֆելիքս Մենդելսոնին: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրում հնչելու է Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական» ստեղծագործությունները: Մենակատարն է մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռփչեսկին, դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը, կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Առաջիկայում փառատոնի շրջանակներում ծրագրված է ևս երեք համերգ: Ամփոփիչ համերգը կայանալու է հոկեմբերի 20-ին ու նվիրված է լինելու Միշել լեգրանի 80-ամյակին:
Նախորդող նորություն` Մեկնարկում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները