Սերժ Սարգսյան. Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ
Լիոնի քաղաքապետարանում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի պատիվ ՀՀ նախագահի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից նախօրեին տրվել է ընդունելություն: Լիոնի քաղաքապետն ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Լիոնի Պատվո հուշամեդալը:
Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Երևանի և Լիոնի մտերմության ցայտուն արտահայտությունն են բազմազգ Լիոնի կենտրոնում՝ Հայաստանի փողոցում գործող Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, Բելկուրի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողը, և, վերջապես Երևանում բացված Լիոնի այգին, որի հանդիսավոր բացումը պարոն Կոլոմբի մասնակցությամբ` դեռ թարմ է մեր հիշողության մեջ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ամեն անգամ Ֆրանսիա այցելելիս` ինձ զգում եմ հարազատ օջախում և, ակամայից, մտովի թերթում եմ մեր անխախտ բարեկամության հարուստ հուշամատյանը` իր զարմանալի պատմական զուգահեռներով: Եվ ակամայից ցանկություն է առաջանում շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ֆրանսիացիներ, հարգելի լիոնցիներ, որ մեր կողքին եք եղել մեր ամենածանր պահերին:
Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և մենք պետք է ավելի կազմակերպված դարձնենք մեր համազգային պայքարը, որպեսզի մարդկության դեմ կատարած հանցագործությունը այլևս երբեք չկրկնվի: Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ: Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերևս, նվազագույն պայման է, և ինչի մասին երեկ բացահայտ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը»,-հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ եռօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակություն այսօր կվերադառնա Երևան:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետին
Ֆ. Օլանդն առաջարկել է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը» դարձնել առևտրաարդյունաբերական պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան