Իրանական կայք. Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Իրանի պատմությունը
Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Իրանի պատմությունը: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական «AzTv» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումներից մեկում իրանցի թյուրքալեզու ազարիներով բնակեցված տարածքները ներկայացվել են «Հարավային Ադրբեջան» կեղծ անվամբ:
Շարունակելով թեման՝ իրանական աղբյուրը հավելում է. «Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, խեղաթյուրելով պատմությունը, նշել է, թե Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից հետո իբր «պատմական Ադրբեջանը» բաժանվել է երկու մասի՝ «Հյուսիսային Ադրբեջանի» և «Հարավային Ադրբեջանի»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, մասնավորապես նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել:
Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Պատմությունը խեղաթյուրելն Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից է
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում