Օդաչուներն անհանգստացած են. ՀԽ-ն լայն քննարկման է պատրաստվում
Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները:
Խորհուրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիա»-ի պատճառով թոշակառու ծնողները չեկան որդու գերեզմանին
«Արմավիա». Տոմս գնած բոլոր մարդկանց գումարները կվերադարձվեն
«Արմավիան»` օդից կախ