Իրանցի նախկին գեներալ. Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի քան 2000 աֆղան գրոհային է կռվել
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես եղել եմ Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Մասուր Հաղիղաթփուրը, ով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից է եղել և զբաղեցրել է Արդեբիլի նահանագապետի պաշտոնը, ի պատասխան Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովռուզովի՝ իրեն ուղղված քննադատական նամակին, մասնավորապես գրել է.
«Պարոն Նովռուզ խան, Դուք, գրել եք, թե 1996թ-ից ես Ադրբեջանի ոստիկանության կողմից գտնվում եմ հետախուզման մեջ և իմ վերաբերյալ նույնիսկ քրեական գործ է հարուցվել: Ձեր գրածն ինձ շատ զարմացրեց, քանի որ, ես Արդաբիլի նահանգապետ եղած ժամանակ մի քանի անգամ այցելել եմ Ադրբեջան, վերջին այցելությունս եղել է 2010թ.-ին: Այդ ժամանակ ես պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել Ձեր երկրի նախագահի և այլ պաշտոնյաների հետ»:
Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի թեմային՝ իրանցի նախկին բարձրաստիճան զինվորականը, մասնավորապես նշել է. «Պատերազմի ժամանակ ես եղել եմ Ադրբեջանի նախին նախագահ Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը, ուստի կասկածելով իմ ճշմարտացիությանը, ուղղակիորեն մեղադրանք եք ներկայացնում ձեր հանգուցյալ նախագահի նկատմամբ: Նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ Հեյդար Ալիևը ռազմական շքերթի ժամանակ ասաց, որ ուզում է ինձ պարգևատրել Ադրբեջանի պատվո շքանշանով»:
Շարունակելով ղարաբաղյան պատերազմի թեման՝ Հաղիղաթփուրը տեղեկացրել է, որ ադրբեջանցի զոհված հրամանատարներից մեկի՝ Ռոշան Ջավադովի, անմիջական ջանքերով Աֆղանստանից ավելի քան 2000 աֆղան գրոհայիններ (մոջահեդ) են տեղափոխվել Ադրբեջան և կռվել հայերի դեմ:
Նշենք, որ Մանսուր Հաղիղաթփուրի պաշտոնական կայքում (հաղիղաթփուր.իռ) նշված է, որ Հաղիղաթփուրը ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ որպես ռազմական խորհրդատու անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանի բանակի զինման և ռազմական պատրաստության գործում:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային վերջերս ևս հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինքն անձամբ է հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի:
Նախորդող հրապարակումներ՝
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովռուզովի հոգեկան վիճակը կասկած է հարուցել իրանցի իր գործընկերոջ մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան