ՔԱԳՎ. Բանակցությունների արդյունքում ավիատոմսերն էժանացել են
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդային փոխադրումների կարգավորման վարչությունը հետևողականորեն ուսումնասիրում է օտարերկրյա ավիափոխադրողների հայաստանյան շուկայում իրականացվող գնային քաղաքականությունը: Մի քանի ավիաընկերությունների հետ բանակցությունների արդյունքում ավիատմոսերն էժանացել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՔԱԳՎ-ից:
Մասնավորապես, «Աէրոֆլոտ» ռուսական ավիաուղիներ» ավիաընկերության կողմից մինչ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման հետ կապված հայտարարությունը գործել է հետևյալ սակագինը՝
31.03.2013թ. Երևան – Մոսկվա /Շերեմետևո/ – Երևան 187.158 ՀՀ դրամ, հայտարարությունից հետո սկսել է գործել հետևյալ սակագինը
02.04.2013թ. Երևան – Մոսկվա /Շերեմետևո/ – Երևան 203.292 ՀՀ դրամ:
Բանակցությունների արդյունքում գործում է հետևյալ սակագինը՝
09.04.2013թ. Մոսկվա /Շերեմետևո/ – Երևան 159.860 ՀՀ դրամ
«Արդյունքում՝ «Արմավիա»-ի հայտարարությունից հետո ավիատոմսերի վաճառքի համակարգում առկա ամենացածր էկոնոմ կարգի տոմսերի գին, «Աէրոֆլոտ» ռուսական ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սահմանվեց 159.860 ՀՀ դրամ: Այսինքն, տվյալ երթուղով ավիատոմսի ամենացածր էկոնոմ կարգի գինը էժանացվեց 43.432 ՀՀ դրամով /սնանկ հայտարարվելու հայտարարությունից հետո սահմանված գնի նկատմամբ/: Իսկ նախկինում գործող գնի նկատմամբ ներկայումս այն էժանացվել է 27.298 ՀՀ դրամով»,-հայտնեցին ՔԱԳՎ-ից:
Հաջորդ գնային փոփոխությունը վերաբերում է «Սիբիր» ավիաընկերություն» ավիաընկերությանը: Չնայած հանգամանքին, որ այս ավիաընկերության Երևան-Մոսկվա/Դոմոդեդովո/-Երևան ուղղությամբ գնային փոփոխություն չէր կատարել, սակայն բանակցությունների արդյունքում ավիաընկերությունը վերանայեց այս ուղղությամբ ավիատոմսերի սակագինը՝
Բանակցությունների արդյունքում գործում է հետևյալ սակագինը.
13.04.13թ.-ին Երևան-Մոսկվա/Դոմոդեդովո/-Երևան 158.510 ՀՀ դրամ /187.993-ի փոխարեն/
Այսինքն, տվյալ երթուղով ավիատոմսի ամենացածր էկոնոմ կարգի գինը էժանացվել է 29.483 ՀՀ դրամով:
Ինչ վերաբերում է «Արմավիա» ավիաընկերությունից ավիատոմսեր ձեռք բերած ուղևորների տեղափոխման հարցին, ապա
Գլխավոր վարչության Օդային փոխադրումների կարգավորման վարչությունը բանակցություններ է վարել «Արմավիա» ավիաընկերության Երևան-Կրասնոդար-Երևան ուղղությամբ ավիատոմսեր ձեռք բերած շուրջ 220 ուղևորներին «Յակուտիա» ավիաընկերություն» ավիաընկերության միջոցով հիշյալ ուղղությամբ տեղափոխելու համար:
«Այս պահին ձեռք է բերվել համաձայնություն, քննարկվում են տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրները: «Ռոսիյա» ավիաընկերություն» ավիաընկերությունը Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ սկսել է տեղափոխել «Արմավիա» ավիաընկերության հիշյալ ուղղությամբ տոմսեր ձեռք բերած շուրջ 80 քաղաքացիների, արդեն 12.04.2013 թվականի չվերթով իրականացվել է նրանցից երեքի տեղափոխումը»,-ասացին վարչությունից:
ՔԱԳՎ-ի կողմից ներկայումս ընթանում են բանակցություններ ԱՄԷ «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հետ՝ ավիատոմսերի սակագների փոփոխության համար: Ինչպես նշում են վարչությունից, այս ավիաընկերության կողմից դեռևս դրական արդյունքներ այս հարցում նկատելի չեն:
«Տրանսաէրո» ավիաընկերությունը ավիատոմսերի վաճառքի համակարգում ավիատոմսերի սակագնի 5000 դրամով թանկացումը բացատրել է տոմսերի ամրագրման համակարգերում արտարժույթի փոփոխությամբ:
Նախորդող հրապարակումներ`
ՏՄՊՊՀ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ավիատոմսերի շուկան
«Արմավիան»` օդից կախ
«Արմավիան» ռուսական ընկերություններին պարտք է մոտ 54 միլիոն ռուբլի
«Արմավիա»-ի պատճառով թոշակառու ծնողները չեկան որդու գերեզմանին
«Արմավիա». Տոմս գնած բոլոր մարդկանց գումարները կվերադարձվեն
«Արմավիա». Ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պետք է անել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները