Վ. Շերմազանյան. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձախողված չեն
«Վաղը կայանալու է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման հարցը: Հույսով եմ, որ վերջնական որոշում կկայացվի»,- ասուլիսում այս մասին ասաց «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը:
Հիշեցնենք, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի:
Վ. Շերմազանյանի ներկայացմամբ, երբ սկսվել են գմբեթի վերանորոգման աշխատանքները, հայտնաբերվել է, որ նախապես այն ծածկված է եղել կղմինդրով: «Այժմ մի մասն ասում են, որ այն պետք է վերականգնվի կղմինդրով (մինչև 10-12-րդ դար եկեղեցիների գմբեթները ծածկվել են հենց կղմինդրով): Այս հարցի վերաբերյալ պետք է որոշում կայացնի գիտամեթոդական խորհուրդը»,- ասաց նա` հավելելով, որ Օձունի եկեղեցին այն պատկերով է մարդկանց հայտնի, ինչ որ եղել է վերջին հարյուրամյակների ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները շարունակվում են, ոչ ֆինանսական, ոչ էլ կազմակերպչական խնդիրներ չկան,այսինքն` ձախողված չէ, այսպիսով հերքելով ճարտարապետ Միշա Հակոբյանի օրերս տարածած ահազանգը, որ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով: Վ. Շերմազանյանի խոսքով, հունվար, փետրվար, մարտ ամիսներին սովորաբար, ցածր ջերմաստիճանի պատճառով, շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, ինչի մասին նշված է եղել նաև պայմանագրում:
Նախորդող նորություն` «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրենը ակնկալում է մշակույթի նախարարության միջամտությունը
Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողի անունը հայտնի է
Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան