Իրանցի հոգևորական. Պատմությունը կդատի Սիրիայի հանդեպ Թուրքիայի գործած դավաճանությունը
Սիրիայում ծավալվող կրակը մի օր Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի օձիքից էլ է բռնելու:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Նասեր Մաքարեմ Շիրազին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Այն երկրները, որոնք ահաբեկիչներին ուղարկեցին Սիրիա՝ սպանություններ կատարելու համալսարաններում, դպրոցներում, մզկիթներում, պատմությունը մի օր կդատի նրանց գործած դավաճանությունը: Էրդողանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի թագավորների նմանները պատմության ընթացքում արդարացիորեն կդատապարտվեն»:
Հիշեցնենք, որ Մաքարեմ Շիրազին, վերջրերս անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ հարևանների, հատկապես Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Թուրքիայի իշխանությունները 180 աստիճանով շրջվել են իսլամի ճանապարհից և ահաբեկիչներին զինում, վարժեցնում և ուղարկում են Սիրիա, որպեսզի մուսուլման եղբայրներին սպանեն: Մենք պետական հարաբերությունների հետ գործ չունենք, սակայն հայտարարում ենք, որ մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»:
Նախորդող հրապարակում՝
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ Թուրքիայի իշխանություններին. «Մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին