Իրանի ԶՈւ ԳՇ պետ. «Պատերազմելն Օբամայի բանը չէ, նա քաղաքական գործիչ է»
Միացյալ Նահանգներն ի զորու չեն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու թեմային, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգներն ի զորու չեն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել: Նրանք ներկայում փախչում են Աֆղանստանից, ինչպե՞ս կարող են մեկ այլ երկրում պատերազմել: Պատերազմելն Օբամայի բանը չէ, նա քաղաքական գործիչ է»:
«Ողջ աշխարհում սփռված ամերիկյան բանակի կառավարումը հեշտ գործ չէ և մեծ ծախսեր է պահանջում, և եթե նոր պատերազմ սկսեն, ապա այդ ծախսերը 10 անգամ մեծ կլինեն»,-հավելել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:
Գերենալ Ֆիրուզաբադին Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ որոշ ուժերի ներկայացրած մեղադրանքները կեղծ և ծիծաղելի է որակել:
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը, անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հաճախակի անցկացվող զորավարժություններին, նշել է. «Այդ զորավարժությունները նման են «հազար ու մեկ գիշերվա» հեքիաթներին և երբեք չեն վերաճի պատերազմի»:
Նախորդող հրապարակում՝
Պարսից ծոցում իրավիճակի անկայունացումը առայժմ չի բխում ԱՄՆ-ի շահերից. Մեկնաբանում է իրանագետը