Իրանն ու Միացյալ Նահանգները նախապատրաստվում են Պարսից ծոցում զորավարժություններ անցկացնել
Ամերիկայի Միացյալ Նահանգները Պարսից ծոցում զորավարություններ են անցկացնում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Միացյալ Նահանգները Պարսից ծոցի արաբական երկրների հետ համատեղ մայիսի 6-30-ը ընկած ժամանակահատվածում զորավարժություններ կանցկացնեն:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանը ևս հայտարարել է, որ մայիսի 24-ին Պարսից ծոցում զորավարժություններ է անցկացնելու:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հաճախակի անցկացվող զորավարժություններին, նշել է. «Այդ զորավարժությունները նման են «հազար ու մեկ գիշերվա» հեքիաթներին և երբեք չեն վերաճի պատերազմի»:
Նախորդող հրապարակում՝
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. «Պատերազմելն Օբամայի բանը չէ, նա քաղաքական գործիչ է»
Պարսից ծոցում իրավիճակի անկայունացումը առայժմ չի բխում ԱՄՆ-ի շահերից. Մեկնաբանում է իրանագետը
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին