ԶԼՄ-ների մշտադիտարկում. Քաղաքական ուժերը անզիջում պայքար են մղել
Ինչպես նախորդ միջանկյալ հաշվետվության դեպքում, այնպես էլ այս` Երևանի ավագանու տեղերի համար պայքարին մասնակցող քաղաքական յոթ ուժերից վեցի նկատմամբ խտրական վերաբերմունք չի դրսևորվել: Ակնհայտորեն միայն «Առաքելություն» կուսկացության նկատմամբ է խտրական վերաբերմունք դրսևորվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության (2013թ.ապրիլի 7-մայիսի 3) արդյունքները, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նշենք, որ մշտադիտարկումն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը` Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ԵՄ ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումն անցկացվում է 3 փուլով: Հետազոտության օբյեկտ են Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Արմնյուզը», Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը: Բ. Նավասարդյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ դիտարկումների, այս անգամ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքները չեն ընդգրկել, քանի որ դրանք նախկին ընտրությունների ժամանակ ամենաքիչն էին ուշադրության դարձնում նախընտրական քարոզարշավին ու ընդհանուր պատկերի վրա չէին ազդում:
Ընտրարշավի լուսաբանման գործում ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոնը», այնուհետև` «Երկիր մեդիան» ու «Արմնյուզը»: Բ. Նավասարդյանն ասաց, որ հաստատվել էր ԵՄԱ մշտադիտարկման խմբի այն ենթադրությունները, որ ընտրությունների նկատմամբ «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաալիքների հետաքրքրությունը որոշակիորեն պայմանավորված է ԲՀԿ և ՀՅԴ կուսկացությունների մասնակցությամբ: Ինչպես նախորդ շրջանում, այս դեպքում էլ Հ1-ն ու Հանրային ռադիոն ամենաքիչն են ուշադրություն ցուցաբերել քարոզարշավին:
Հետազոտված բոլոր ԶԼՄ-ների հանրագումարված տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից լուսաբանման ամենամեծ ծավալի արժանացել է ԲՀԿ-ն: Սակայն եթե «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցանիշներին գումարվում է «Ժառանգության» լուսաբանումը, որը կապված չէ դաշինքում նրա անդամության և ընտրություններին մասնակցության հետ, ապա նրանց միագումար ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քան ԲՀԿ-ինը: Անդրադարձների հաճախականությամբ առաջատարը ՀՀԿ-ն է:
«Կենտրոն», մասամբ նաև Հ2 հեռուստաալիքների եթերում նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների հանդեպ ճնշող առավելություն ունի ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն մրցակիցների նկատմամբ փոքր ինչ առավելություն է ստացել «Երկիր մեդիայում», ՀՀԿ-ն` Հ1-ում: Հետազոտված մյուս երեք ԶԼՄ-ներում` «Արմնյուզ», «Արմռադիո», Հանրային ռադիո, առավել բարձր հանրագումարային ցուցանիշ ունի «Բարև Երևանը»:
Քաղաքական ուժերին նշանային բնութագրիչներով անդրադարձների տեսակարար կշիռը մասնավորապես կրկնակի բարձր է խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, ինչը, ըստ Բ. Նավասարդյանի, վկայում է անզիջում պայքարի մասին և հաստատում ընդդիմության հայտարարություններն առ այն, որ մայրաքաղաքային ընտրություններն դիտարկվում է որպես այս շրջափուլում վճռորոշ:
Նշանային բնութագրիչներով անդրադարձնրի ամենաբարձր տոկոսը գրանցվել է երեք հեռուսաալիքներում, որոնցում լուսաբանման ծավալով առավելություն ունեն այն կուսկացությունները, մասնավորապես` ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք մյուսներից ավելի հաճախ են արտահայատվել ՀՀԿ-ի դեմ «միասնական ճակատով»: ՀՀԿ-ն հետազոտված բոլոր ԶԼՄ-ներում է բացասական հաշվեկշիռ ունեցել: Այն գլխավորապես ձևավորվել է այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը եթերում իրենց հնարավորություններն օգտագործել են առավելապես ՀՀԿ-ի քննադատության համար և երբմեն քիչ ուշադրություն է դարձվել սեփական նախընտրական ծրագրերին:
ՀՀԿ-ին վերաբերող բացասական արձագանքները վերաբերում էին քաղաքային և ընդհանրապես երկրի կառավարման թերություններին: Կառավորղ կուսկացությունը նաև մեղադրվում ընտրությունները կեղծելու ձգտման մեջ: ԲՀԿ-ի պարագայում բացասականը ձևավորվել է ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների, իսկ դրականը` նախընտրական միջոցառումների ժամանակ նրան սատարելու մասին հայտարարությունների հաշվին: ՕԵԿ-ի հասցեին դրականը նույնպես հիմնականում հնչել է նախընտրական միջոցառումների մասին ռեպորտաժներում, իսկ քննադատությունը վերաբերում էր ՀՀԿ-ի հետ համագործակցությանը և ընտրախախտումներին մասնակցելուն: ՀՅԴ-ի բարենպաստ հաշեկշիռը ձևավորվել է եթերում ընտրողների այն հավաստիացումների հաշվին, որ նրանք իրենց քվեները տալու են այդ կուսկացությանը: ՀԱԿ-ի հասցեին բացասականը կապված է հիմնականում ոչ թե անմիջականորեն նախընտրական համապատկերի հետ, այլ ՀՀՇ կուսակցության փոխակերպման, նրա «Հայ ազգային կոնգրես» վերափոխման և 2013 թ. ապրիլի 13-ի համագումարի հետ: