Փակ շուկայում ընթացող շինարարությունը բուռն ընթացք է ստացել... նախագիծ էլի չկա (լուսանկարներ)
Գրեթե մեկ տարի է, Երևանի «Փակ» շուկայի ձևափոխման գործընթացը շարունակվում է: Դժգոհություններ, բողոքի ակցիաներ, քննարկումներ, քննարկումներ... Արդյունքում ՝ նախագծերի ընդունում: Տուգանքներ: Անարդյունք: Շուկայի սեփականատերը շարունակում է այլանդակման իր գործընթացը:
Նախընտրական շրջանում այդ գործընթացները դադարել էր: Հասկանալի է: Ընտրություններից ուղիղ մեկ օր անց դրանք վերսկսվեցին: Շինարարական աշխատանքները բուռն են ընթանում:
Պարզվում է, նախագիծ էլի չկա:
«Տվել եմ նախագիծ, որ հաստատվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց շուկայի նախագծային աշխատանքներով զբաղվում է ճարտարապետ Սիմյոն Բարսեղյանը: Նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Սակայն այն դիտարկմանը, թե այսօր շինարարական աշխատանքներ են ընթանում շուկայում՝ առանց նախագիծի, ճարտարապետն ասաց. «Շինարարության գնում է, թե չի գնում, դա արդեն լրիվ ուրիշ բան է: Ինձ որպես ճարտարապետի, եթե հարցնում ես, ես տվել եմ նախագիծ, որը պիտի հաստատվի»:
Ի դեպ, դիմեցինք նաև մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ փորձելով պարզել, թե նախարարությունում տեղյակ են, որ Փակ շուկայում կրկին շինարարական աշխատանքներ են ընթացքում: Պարզվեց, որ իրենք տեղյակ չեն՝ տեղյակ են, թե ոչ: Ավելացնենք նաև, որ ինչ-որ բան պարզելու համար պետք է, ինչպես միշտ, գրավոր դիմել նախարարություն, այնինչ շուկայի այժմյան սեփականատեր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ ակտիվ «գործում» է առանց «ավելորդ» թղթաբանության:
Նախորդող նորություններ՝ Բնակիչները` Փակ շուկայի շինարարության մասին. Պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը
ՄԻՊ գրասենյակը հետամուտ է Փակ շուկայի հարցին
Փակ շուկա. Քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության եզրակացությանը
«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
Փակ շուկա. Հրապարակում ենք մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մասնակիցների անունները
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
«Փակ» շուկան վերանում է. Ահազանգ-խնդրանք` ՀՀ նախագահին
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան