Փակ շուկա. Քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության եզրակացությանը
Այսօր Երևանի քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը Փակ շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որպես լիազորված մարմին, պետք է եզրակացության տա շուկայում հետագա աշխատանքները շարունակելու վերաբերալ: Քաղաքապետարանը սպասում է այդ եզրակացությանը: Ինչպիսին կլինի լիազորված մարմնի եզրակացությունն ու առաջարկը, ըստ այդմ էլ կքննարկվի հետագա նախագծերը»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի ընացքում տրվել է մասնագիտական եզրակացություն՝ այն է. իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:
Նա նաև հիշեցրեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Կ. Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանականերից, որից համար երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի:
Նախորդող նորություններ`
«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
Փակ շուկա. Հրապարակում ենք մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մասնակիցների անունները
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
ՄԻՊ գրասենյակը կրկնակի գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին` Փակ շուկայի հարցով
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան