Իրանում լույս է տեսել «Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է» օրաթերթի ամբողջական ժողովածուն
Լույս է տեսել «Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է» օրաթերթի ամբողջական ժողովածուն:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ «Փարդիս» հրատարակչության կողմից լույս տեսած «Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է» օրաթերթը ժամանակին հրատարակվել է առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասում բնակվող իրանցիների կողմից: Թերթը թողարկվել է մեկ տարի, ունեցել է ընդամենը 13 համար:
Իրանական աղբյուրը նշում է, որ 1910-1920թթ. Իրանի Ատրպատական նահանգից շուրջ 50 հազար պարսկալեզու իրանցիներ էին բնակվում Բաքվում և նրա հարակից շրջաններում:
«Այդ տարիներին պանյթուրքական ուժերի բարձրացրած ալիքը լարվածություն է առաջացնում իրանցիների շրջանում: Հենց այդ հանգամանքն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի 1918թ. հունվարի 28-ին Կովկասում բնակվող իրանցիները թողարկեն իրենց առաջին օրգանը՝«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է» օրաթերթը»,-նշում է իրանական աղբյուրը:
Նախորդող հրապարակումներ՝
Տեղի է ունեցել «Ազարբայջանը թուրք չէ, թյուրքախոս է» գրքի շնորհանդեսը
Իրանի նախագահի թեկնածու. «Ազարբայջան, այսինքն՝ Իրան»
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Պատմության ընթացքում Ադրբեջանն Իրանից անջատված չի եղել
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին