«Եվրատեսիլ-2013». Եզրափակիչն` այսօր. «Դորիանսը» բեմ դուրս կգա 12-րդը
Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը:
Ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely planet» երգով ներկայանալու է 12 համարի ներքո:
Այսպիսով, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ՝
1. Ֆրանսիա
2. Լիտվա
3. Մոլդովա
4. Ֆինլանդիա
5. Իսպանիա
6. Բելգիա
7. Էստոնիա
8. Բելառուս
9. Մալթա
10. Ռուսաստան
11. Գերմանիա
12. Հայաստան
13. Նիդեռլանդներ
14. Ռումինիա
15. Միացյալ Թագավորություն
16. Շվեդիա
17. Հունգարիա
18. Դանիա
19. Իսլանդիա
20. Ադրբեջան
21. Հունաստան
22. Ուկրաինա
23. Իտալիա
24. Նորվեգիա
25. Վրաստան
26. Իռլանդիա
Նշենք, որ հաղթողը որոշվում է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությամբ՝ 50x50 հարաբերակցությամբ:
«Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1956 թվականից: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն: Նա իր «Without your love» երգով զբաղեցնելով 8-րդ տեղը: 2007թ. հանդես է եկել Հայկոն «Anytime you need» երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ տեղը: 2008 թ. Սիրուշոն «Քելե-քելե» երգով զբաղեցրել է 4-րդ տեղը, 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան-ջան» երգով գրավել են 10-րդ հորիզոնականը: «Apricot stone» կատարմամբ 2010թ. հանդես է եկել Եվա Ռիվասը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, 2011-ին Էմմին իր «Boom-boom» երգով մասնակցել է միայն կիսաեզրափակիչ փուլին՝ չանցնելով եզրափակիչ: 2012-ին Հայաստանը հրաժարավել http://panorama.am/am/society/2012/03/07/public-tv-eurovision/է մասնակցել երգի միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ այն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Նախորդող նորություններ՝ Գոռ Սուջյան. Մենք, իրոք, զարմացած ենք (լուսանկարներ)
«Եվրատեսիլ-2013». «Դորիանս»-ը եզրափակչում է
Հանրահայտ կիթառահար Թ. Այոմին կրկին դիմում է իր երկրպագուներին՝ աջակցել «Դորիանսին» «Եվրատեսիլի» եզրափակչում
Բրիտանացի ռոք երաժիշտ Թոնի Այոմին տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով քվեարկել «Դորիանսի» օգտին (Տեսանյութ)
Թոնի Այոմի. Հաջողություն եմ մաղթում «Դորիանսին» (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում