Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել (Լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատանքները, ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականացվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ: Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը: Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:
Նախորդող նորություններ՝ «Հաղորդում հանցագործության մասին». Երևանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ
Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում. Նախարար
Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում… Փակ շուկայի ձևափոխումը շարունակվում է
Փակ շուկայում ընթացող շինարարությունը բուռն ընթացք է ստացել... նախագիծ էլի չկա (լուսանկարներ)
«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Շ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան