Հասարակություն 15:25 08/06/2013

«Աժիոտաժին», «բորբոքված կրքերին» արձագանքում է Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնականը

Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին ու դրան հաջորդած արձագանքներին:

Հայտարարության մեջ նշված է. «Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթ հայտարարելուն հաջորդած իրադարձությունները, աժիոտաժը, բորբոքված կրքերը, եթե ընդամենը հանրային շրջանակներում տեղի ունենար, հասկանալի կլիներ, քանզի Հայաստանի հանրապետության քաղաքացին, երևանցին իրավունք ունի մտահոգվել և անհանգստանալ իր երկրի թիվ մեկ հրապարակի համար: Եթե քաղաքացին լավ չի պատկերացնում ինչ ասել է՝ հայեցակարգային մրցույթ, դեռ հասկանալի է, բայց երբ մրցույթի հանդեպ միտումնավոր կասկածի և անվստահության մթնոլորտ են ձևավորում հենց ճարտարապետները, ընդ որում, մարդիկ, ովքեր ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում՝ հավաքական քննարկման արդյունքում իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել՝ ողջունելով Հանրապետության հրապարակի խնդիրները վեր հանելուն կոչված հայեցակարգային մրցույթի գաղափար-առաջարկությունը, այլ բան չի մնում, քան վերջնականապես համոզվելը, որ Ճարտարապետների միության նախագահը ստանձնել է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն ձեռնարկները տապալելու «առաքելությունը», որոնք իրականացվում են Նարեկ Սարգսյանի կողմից: Այս համատեքստում է դիտարկվում և Թամանյանի թմբուկի իրականացման՝ ՀՀ կառավարության շենքը ավարտուն դարձնելու ծրագիրը, և «Համազգային» թատրոնի շենքի կառուցման ու վերջինիս վերաբերյալ մրցույթի հայտարարման հարցը, և մասնագետների համար հույժ հրատապ՝ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքն ընդունելու խնդիրը: Օրինակները կարելի է շարունակել:

Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովը 100 տոկոսով ձևավորված լինելով Ճարտարապետների միության նախագահի կողմից, Հանրապետության հրապարակի և խնդրո առարկա մրցույթի թեմային առաջին անգամ անդրադարձել է 2012 թ. հուլիսի 27-ին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանուցելով այդ մասին: Անցած շրջանում հրավիրված վեց նիստերի ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամներն / այդ թվում նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի գծով պատասխանատուն/ իրենց տեսակետները հայտնել են՝ շահագրգիռ քննարկում ծավալելով խնդրի շուրջ: Արձանագրությունները բոլոր անդամներին ուղարկվել են էլ. փոստով, այդ թվում նաև՝ այս օրերին «ընդդիմադիր ճակատ» ձևավորած ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանին և Սաշուր Քալաշյանին: Նրանք երկուսն էլ, մրցույթի կողմնակից են եղել՝ իսկ վերջինս մրցույթի միջոցով մասնագիտական մտքերին ծանոթանալը «առողջ միտք» համարելով, մրցույթի պայմաններին վերաբերող իր ելույթում գործընկերներին հիշեցրել է խորհրդային տարիների օրինակելի կարգը. «Խորհրդային տարիներից կա պրակտիկա՝ ասենք երեք հատ պատվեր էր իջեցվում, իսկ մնացածը՝ առանց պատվերի էր: Գարանտիա կար, որ արդյունքում գոնե երեք գործ պրոֆեսիոնալ դուրս կգա: Պատվերի համար հաշվի էր առնվում մասնագիտական կազմակերպությունների պոտենցիալը» /19.10.2012թ արձանագրությունից/: Ի դեպ, այս խոսքերի հեղինակ Սաշուր Քալաշյանն օրերս կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե՝ «վերակառուցման նախագծի մի մասը փակ մրցույթի արդյունքում է որոշվելու, մյուսը` բաց: Օրենքն արգելում է միաժամանակ և՛ բաց, և՛ փակ մրցույթ անցկացնել»: Մինչդեռ, Քալաշյանը հանձնաժողովի նիստում տրամագծորեն հակառակ բան է ասել՝ հիշեցնելով խորհրդային ժամանակների պրակտիկան:

Մեկ այլ փաստ՝ 2013 թվականի հունվարի 18-ի նիստի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը մրցույթի իրականացման համար առաջարկում է յոթ հոգանոց ժյուրիի կազմ՝ Ն. Սարգսյան, Ռ. Ալավերդյան, Արև Սամուելյան, Հրաչ Պողոսյան, Մ. Մինասյան, Գ Մուշեղյան, Ս. Քալաշյան, ինչին հանձնաժողովի նիստին ներկա անդամները՝ այդ թվում՝ Մ. Մինասյանն ու Ս. Քալաշյանն իրենց նախնական համաձայնությունը տալիս են, ապա՝ 2013 թ. Մարտի 29-ի նիստի ժամանակ Ն. Սարգսյանն արդեն հանձնաժողովի անդամներին ներկայացնում է ժյուրիի կազմը, որին հավանություն են տալիս նիստին ներկա բոլոր անդամները սակայն, անցած օրերի ընթացքում հրապարակային տեսակետներ հայտնելով՝ վերը նշված անձինք ժխտում են նաև այս իրողությունը /բոլոր արձանագրությունները և ձայնագրությունները պահպանվում են/:

Ինչ վերաբերում է մրցույթի նախնական տեքստին, այն դեռևս 2012 թ. դեկտեմբերին հանձնաժողովի բոլոր անդամներին տրվել է, ապա՝ 2013 թ. Մայիսի 29-ին էլ փոստով ուղարկվել է Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին՝ իրենց առաջարկությունները ներառելու համար: /Ս. Քալաշյան- Ցանկալի է, որ մրցույթի վերջնական տեքստին ծանոթանանք: Ն. Սարգսյան- Մրցույթի տեքստը ուղարկել Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին առաջարկությունների ներկայացման նպատակով; հատված՝ 29.03. 2013 թ հանձնաժողովի նիստի արձանագրությունից/:

Հանձնաժողովի անդամներ Ս. Քալաշյանը և Գ. Մուշեղյանը մրցույթի տեքստն՝ իրենց կատարած առաջարկություններով հանդերձ ուղարկել են հանձնաժողովի քարտուղարին 2013 թ. ապրիլի 2-ին, և նրանց առաջարկությունները ներառող մրցույթի վերջնական տեքստը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում:

Ինչևէ, նման մթնոլորտում, երբ հանձնաժողովի տվյալ անդամները ժխտում են մրցույթի կազմակերպմանն ուղղված իրենց իսկ առաջարկած պայմաններն ու մոտեցումները, մասնավորաբար, մի քանի ճարտարապետական խոշոր կազմակերպություններին /«Երևաննախագիծ», «Հայնախագիծ», Ճարտարապետաշինարարական պետական համալսարան/, պատվիրելու վերաբերյալ դրույթը, Երևանի քաղաքապետարանը անիմաստ է համարում այն կիրառելը՝ հետագա շահարկումներից զերծ մնալու նպատակով:
Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ դեռևս նախորդ քաղաքապետի պաշտոնավարման շրջանում, երբ ճարտարապետները Երևանի քաղաքաշինական խորհրդում և խորհրդից դուրս տրամագծորեն տարբեր տեսակետներ էին հայտնում, առաջարկվեց քաղաքաշինական խորհրդի աշխատակարգում ներառել մասնագիտական էթիկային վերաբերող բաժին: Ցավալի է, բայց ՃՄ այսօրինակ գործունեության արդյունքում ճարտարապետական մի շարք կազմակերպություններ հերթական անգամ կզրկվեն իրենց աշխատանքը լիարժեք ներկայացնելու հնարավորություններից:

Այս ամենից հետո, մնում է, հուսալ, որ հրապարակային կերպով իրենց անհամաձայնությունը հայտնած ճարտարապետներն այնքան սկզբունքային կլինեն, որ չեն մասնակցի մրցույթի ժյուրիի աշխատանքներին:

Հ. Գ. Ավելացնենք, որ ճարտարապետների հանձնաժողովնի վերջին՝ 06.07. 2013 թ. կայացած նիստում բուռն քննարկումների առիթ է դարձել որոշ գործընկերների պահվածքը»:


Նախորդող նորություններ՝
 Երևանի քաղաքապետը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մասին՝ «պետք չէ անհանգստանալ»(տեսանյութ)

Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում

Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»

«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»

Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին

«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}