Վենետիկի բիենալեում հայկական նախագիծը Սուրբ Ղազար կղզում է իրականացվել
Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում հայկական տաղավարը ներկայացված է Սուրբ Ղազար կղզում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:
Նշենք, որ բիենալեի բացումը կայացել է հունիսի 1-ին: Հայաստանը ներկայացված է Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումով: Ըստ Ս. Գեղամյանի, Հայաստանի ներկայացրած նախագիծը լիովին համահունչ է բիենաելի հիմնական գաղափարախոսությանը, որն է` անցյալի ու ներկայի, ավանդույթի և մոդեռնի համակցումը: Նա ասաց, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ու այն նպատակը, որ ծրագրել էին, լիովին իրականացրել են: «Որևէ սայթաքում, անհաջողություն չենք ունեցել, ամեն ինչ հարթ է ընթացել»,- ուրախությամբ նշեց Ս. Գեղամյանը:
Նախագծի համադրող Արման Գրիգորյանի խոսքով, իրենք հնարավորություն ունեին նաև հայկական նախագիծը իրականացնել Վենետիկի կենտրոնում գտնվող Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում, սակայն ինքը և նախագծի հեղինակը կոնցեպտուալ իմաստով ճիշտ են համարել այն իրականացնել հենց Սուրբ Ղազարում:
Ա. Սարգսյանի պատումն ուղեկցված է ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով` անգլերեն տիտրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալել հյութեղ կառնո բարբառով ընթացող խոսքի և դրվագների իմաստը: Հայկական տաղավարը, ըստ բանախոսների, տարբեր երկրների արվեստաբանները, ժյուրիի անդամները բարձր են գնահատել:
Արարատ Սարգսյանի խոսքով, ընդհանրապես, բիենալեին մասնակցելը ցանկացած արվեստագետի համար ուրախություն է:
Նախագծի իրականացման համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 5 միլիոն դրամ:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: Այն «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Նախորդող նորություններ՝ «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծով Հայաստանը ներկայանալու է Վենետիկի 55-րդ բիենալեում
Փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայտերը
Ո՞վ կամ ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը Վենետիկի 55-րդ բիենալեում
Ամեն ինչ դեռ կորած չէ… Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հնարավոր է Հայաստանը չմասնակցի Վենետիկի 55-րդ բիենալեին
Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները