Շառլ Ազնավուրի աստղի բացում, կարմիր գորգ. հոբելյանական «Ոսկե ծիրան»-ը մեկնարկած է
Նախօրեին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը. Շառլ Ազնավուրի հրապարակում, աշխարհահռչակ շանսոնյեի աստղի բացում, կարմիր գորգ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողություն:
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Շ. Ազնավուրին հանձել է «Փարաջանովյան թելեր» մրցանակը՝ նշելով, որ նա աշխարհում ամենահայտնի հայն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: «Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ»,- նշված է եղել նախագահի ողջույնի խոսքում:
Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ նշել է, որ փառատոնը չէր կայանա, եթե չլիներ պետական ու մասնավոր հատվածի աջակցությունը: Նա հատուկ մրցանակ է հանձնել «ՎիվաՍել-ՄՏՍ»ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, տաս տարիների ընթացքում փառատոնին ցուցաբերած աջակցության համար:
Ցուցադրվել է նաև Շառլ Ազնավուրի մասնակցությամբ «Կրակել դաշակահարի» վրա ֆիլմը:
Փառատոնը կշարունավի մինչև հուլիսի 14-ը:
Նախորդող նորություններ՝ «Բերքառատ» «Ոսկե ծիրանը». Մեկ շաբաթ անընդմեջ՝ կինոյով «թաթախված»
«Ոսկե ծիրան». «Եղիցի լույս» մրցանակը տրվելու է Արտավազդ Փելեշյանին
Հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7- 14-ը. «Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին