«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն»` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից է: Նա նախանշել է նաև հայկական ռեալիստական դիմանկարչության հետագա զարգացման ընթացքը: Աշխատել է թե՛ բնանկարի, թե՛ դիմանկարի և թե՛ նատյուրմորտի ժանրերում: «Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
Նկարիչն ակտիվորեն մասնակցում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությանը: «Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով»,- ասել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:
Փ. Թերլեմեզյանի կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնվել է շուրջ 800 աշխատանք:
«Գաղթողները ողբում են իրենց հայրենիքը» նկարի էսքիզը
«Մայրը որոնում է դիակների մեջ իր որդուն» նկարի էսքիզը
Ա. Բագրատունու դիմանկարը
Notre Dame de Paris
Ազգագրական թանգարանի շենքը. Բրետան (1921)
«Դոլմա-Բախչա» պալատը Բոսֆորի ափին
Ակսել Բակունց
Աղավնի Սոլախյանի դիմանկարը (1905)
Ամրոցի ավերակները
Դեբեդ գետը
Դերասանուհի Բարոնկինայի դիմանկարը (1934)
Երկաթգծի կամուրջի կառուցումը (1933)
Զարդարանք
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)