Սահմանին Վրաստանից եկողները բուժզննում չեն անցնում
Վրաստանից Հայաստան կարմրուկ հիվանդության հնարավոր թափանցումը կանխարգելելու համար առողջապահության նախարարության պաշտոնյանները հայտարարում են, թե սահմանին Վրաստանից եկողները բուժզննում են անցնում: Սակայն Վրաստանից վերադարձած մեր հայրենակիցների պնդմամբ, սահմանին ոչ իրենց ջերմություն են չափել, ոչ էլ մարմնի վրա ցան փնտրել:
Հիշեցնենք, որ ԱՆ հրապարակած վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը կայունանում է: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 19-ից հետո գրանցվել է կարմրուկի 9 դեպք` բոլորը բերովի: Հաստատվել է բոլոր դեպքերի համաճարակաբանական կապը Վրաստանի կարմրուկի բռնկման հետ: Ինչ վերաբերում է Վրաստանում ՀՀ քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպմանը, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով միմիայն մեր քաղաքացիների առողջության պահպանման գերխնդրով, դարձյալ խորհուրդ է տալիս մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ, քանի որ լավագույն միջոցը կանխարգելումն է:
Նախորդող հրապարակումներ՝
Գ. Սահակյան. Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի
Վրաստանում օրական արձանագրվում է կարմրուկի 100 դեպք. Սանիտարակարանտինային կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով
ԱՆ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, իրավիճակը վերահսկելի է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները