Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանը հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիրն է: Նրա գործերին բնորոշ են ինքնատիպ ոճը և հարազատությունն ազգային մշակույթի ավանդույթներին:
Նա առաջինն է «Սասունցի Դավիթը» կերտելիս ելակետ ընդունել վիպերգական նյութի բանահյուսական-դյուցազնական կողմը՝ արտացոլելով միաժամանակ պատմական, կենցաղային ու դրամատիկական-հոգեբանական թեմաները:
1922 թ-ին նկարիչը մասնակցել Հայպետհրատի, Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) աշխատանքներին, 1945–54 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա), ղեկավարել է գրաֆիկայի ամբիոնը: Նա պատկերազարդել է գրքեր, ստեղծել բնանկարներ, թեմատիկ և այլ գործեր: Կոջոյանը կիրառել է կատարման տեխնիկական բազմազան միջոցներ (յուղաներկ, տեմպերա, ջրաներկ, գուաշ, մոմաներկ և այլն): Կոջոյանը նաև փայտագրության խոշոր վարպետ է:
Նկարիչը ստեղծել է բնապատկերների բարձրարվեստ շարք: Կոջոյանն ստեղծագործել է նաև արդյունաբերական գրաֆիկայի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ համատեղ ստեղծել է ՀՀ զինանշանը:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
«Անմահական խնձոր» հեքիաթի նկարազարդում
«Խորհրդային գրականություն» ամսագրի տիտղոսաթերթը
«Հազարան Բլբուլ»-ի նկարազարդում
«Սասունցի Դավիթ» (օպերայի ձևավորման էսքիզ)
Աշունը Երևանում
Արայի սարը
Բարդիներ. Երևան
Բնանկար եկեղեցիով
Հայկական հերոլդ (մունետիկ)
Հայկական ոճով կատարված 6 էսքիզ
Փողոց Թավրիզում
Շարքի նախորդ հրապարակումները՝
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր»՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն»` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան