Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Առաքելյանը խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից: Նրա արվեստը ձևավորվել է Ե. Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ: Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը:
Նկարիչն իր գործունեության առաջին տարիներին ընտրում է իր հիմնական ուղղությունը` բնանկար: Չնայած նրան, որ Առաքելյանը ստեղծագործում էր Մոկվայում, նա հետևում էր, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Հայաստանում ստեղծագործելու ընթացքում Առաքելյանը շարունակել է բնանկարներ ստեղծել, բայց միաժամանակ ավելացրել է տարրեր, որոնք բնորոշ էին կենցաղային ժանրին:
1920-ական թթ. վերջին Ս. Առաքելյանի արվեստում նոր տարրեր են ի հայտ գալիս, որոնք կապված են ժամանակաշրջանի հետ: Նա ստեղծում է ոչ միայն բնանկարներ, նաև աշխատանքին թեման է սկսում արծարծել իր արվեստում: Հին սյուժեները ձեռք են բերում նոր բովանդակություն:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)