«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Վարպետի կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Այսպես է նկարագրել ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանին Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին:
Նրա արվեստը, ինչպես անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանն է նշել, «առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»: Հայ մեծ գեղանկարչի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանն իր ակնարկում գրվում է. «Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: … Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում,ն րա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը»:
Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան