Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
Նկարիչ Վանո Խոջաբեկյանը մասնագիտական սխեմատիկ կրթություն չի ստացել: Մեզ հասած նրա ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է մոտ 250 մատիտով և գրչածայրով արված փոքրադիր գծանկարներից:
Նա հին Թիֆլիսի ժողովրդական հանդեսների ու ժողովրդական խավերի նկարիչ-տարեգիրն էր (հարսանեկան, խրախճանային և ծիսական դրվագներ, տեսարաններ կինտոների, արհեստավորների, գյուղացիների կյանքից)։ Խոջաբեկյանի կերպարները խոսում են, ունեն կենդանի նկարագիր։ Շեշտված ողբերգականությամբ են տոգորված նրա կյանքի վերջին շրջանի` հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարները (Գաղթականները հացի հերթում, Որբանոցի բակում, Գաղթականների պարը)։ Շրջապատող կյանքի բազմազան երևույթների բարդ հյուսվածքում Խոջաբեկյանը նշմարել ու ընդգծել է առավել էականը, այն, ինչ ցայտուն բնորոշում է պերսոնաժի (լինի հին Թիֆլիսի հարուստ թե կինտո, քելեխ ուտող, թե զուռնաչի, հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական) և տեղական ու ազգային այլ առանձնահատկություններ։
Նրա գրաֆիկական գործերում չկա ոչ մի ավելորդ ֆիգուր, աններդաշնակ ձև: Նա միայն եզրագծում է պատկերված մարդկանց ու կենդանիների ֆիգուրները: Նկարչի որոշ աշխատանքներում կա սոցիալական անհավասարություն, կյանքում առկա անարդարության գիտակցում:
Վ. Խոջաբեկյանը սովորություն չի ունեցել թվագրել և ստորագրել իր աշխատանքները, բացառություն են կազմում միայն վերջին շրջանի` 1919–1922թթ. գծանկարները:
շ
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«...հետաքրքիր մի երևույթ... ե ... Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքըե… Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստականե… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)