«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»… Էդգար Շահին (լուսանկարներ)
Ֆրանսահայ նկարիչ Էդգար Շահինը XX դարի փորագրության նշանավոր վարպետներից է. նրա ազգային ինքնատիպ արվեստը հայ և եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է: «Շահինը ոչ միայն նրբաճաշակ արվեստագետ է, այլև նրբազգաց հոգեբան, պատմագետ»,- Է.Շահինին նման գնահատակն է տվել իտալացի արվեստաբան Պ. Օքքինին:
Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի: Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. երկրորդ պլանում Անիի Հովվի եկեղեցին է: «Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից: Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ: Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»,- ասել է ֆրանսիացի արվեստաբան
Շառլ Շենյոլը:
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում:
Է. Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900 թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903 թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի:
«Այն հարստությունը, որ պարգևում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը»,- ֆրանասհայ նկարչի մասին ասել է ֆրանսիացի արվեստաբան Մաքս Ռոժեը:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ... ե ... Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքըե… Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստականե… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)