Հասարակություն 18:00 04/09/2013

«Ու գիտեք ինչ` երբ տուն ես գնում, ներս է մտնում մարդը, ոչ թե կոչումը». 5 կերպար Լուսիկ Ագուլեցուց

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Երբ աշխատում էի Yerevan style ֆոտոպատմության վրա, հասկացա, որ առանց Երևանի ամենաինքնատիպ կանանցից մեկի՝ Լուսիկ Ագուլեցու լուսանկարների, «աղը» պակաս կլինի նյութի: Հենց դրանց հետևից էի գնացել տիկին Ագուլեցու տուն, որ հայտնվեցի նրա աշխարհում: Փոքրիկ դռնից ներս ես մտնում ու միանգամից ժամանակը կանգ է առնում: Հյուրասենյակում նստած սպասում էի նկարչուհուն, երբ ինձ «բռնեցրի» այն մտքի վրա, որ այդ մեծ սենյակում, ուր այդքան իր կա, ոչ մի բան պատահական չէ.ամենը կոմպոզիցիայի մի անխախտ մասնիկ է...նավթավառներ, արծաթե գոտիներ, զարդեր, կժեր, հնաոճ իրեր, նկարներ հազար ու մի բան. «Մասունքներ»՝ կասեր տիկինը...

«Ինչ տարօրինակ կլիներ, եթե այդ սենյակում հեռուստացույց կամ համակարգիչ լիներ...»:
Մտքերիցս ինձ հանեց ներս մտնող Լուսիկ Ագուլեցին: Առաջին անգամ էի նրան տեսնում առանց տարազի:

-Երբ տանն աշխատում եմ՝ յուղաներկով, տիկնիկներ պատրաստելով կամ ասենք՝ այգիս խնամելով, զգեստ չեմ կրում, դա միայն կճնշի:

-Տիկին Ագուլեցի, հրաշալի տուն ունեք, կարծես, թանգարան լինի ու ոչ մի իր, ինչքան իմ աչքն ընկալեց, անիմաստ չէ այստեղ:
-Շուտով, իրոք, կդառնա թանգարան` հրամանն արդեն կա, աշխատում են այդ ուղղությամբ: Իսկ տանս մեջ այսքան իր հավաքվել է հենց պատահական իրերի վերաբերյալ ճշմարտության հետևից գնալիս:

-Այսի՞նքն:
-Իմ ուսանողական տարիներից հետո, երբ արդեն ամուսնացած էի, ուշադրությունս սկսեց գրավել մի բան. հայերի տներում ահավոր անճաշակություն էր` պատահական իրերի հավաքածու, ով որտեղ ինչ տեսնում էր, բերում դնում էր իր տանը, առանց մտածելու ՝ ինչի համար է դա, ում է պետք: Ամուսնուս հետ սկսեցինք ճանապարհորդել Հայաստանի շրջաններով՝ հասկանալու համար, թե հայը մի՞շտ է այդքան անճաշակ եղել:

Ուսումնասիրություններ անելով, զննելով հին հայկական օջախները` զարմացած էինք մնում` ոչ մի պատահական իր, ոչ մի արհեստական ազդեցություն, միայն բարձրաճաշակ համադրություն` օջախի միջի շշից սկսած, վերջացրած ավելներով, որոնցով պատրաստել են ջնջաններ, իրենց գաղափարով հետաքրքիր են եղել ու արտացոլել են մշակույթ: Գիտեք, մշակույթը երբեմն անմիջական է լինում, միամիտ է լինում և հոգով է լինում: Երբեմն ուրիշներից շատ ազդվելուց կամ երկար մտածելուց ավելի դժվար է լինում մշակութային գործ ստեղծելը, քան ներքին աշխարհը հասունացնելուց, գենն արթնացնելուց: Ցանկացած հայի օջախի կամ ատրուշանի կողքին կա կնոջ քանդակ, աղամաններն են անգամ կնոջ կերպարով՝ այն էլ հղի. այսինքն՝ կինը մեծարվել է, օջախի գլխին է եղել, ակունք է եղել…

Ես չեմ ասում, թե դրսից ոչ մի բան պետք չէ ներմուծել. կապը արտերկրի հետ դեռ հազարամյակներ առաջ է գոյություն ունեցել. օրինակ հին հայերը որպես պահպանակ, հմայիլ օգտագործել են ջայլամի ձուն. այսինքն ներմուծվե՞լ է. չէ՞: Հարուստները իրենց տների համար մինչև 1917թ հայերը կարողացել էին կահույք բերել տալ անգամ Ճապոնիայից և բերածն էլ համահունչ ձևավորել իրենց օջախին:

Վաճառականները եվրոպայից հարուստ հայերի համար միշտ էլ թանկարժեք և բարձրաճաշակ իրեր են բերել: Այն ամենը ինչ գտել եմ, գնել եմ, բերել, հավաքել եմ իմ տանը, իսկ անցած տարի դրանց մասին գիրք հրատարակեցի՝ «Մասունքները»:

Վերադառնալով թեմային՝ ասեմ. այդ արհեստական անճաշակությունն այսօր զգալիորեն տեղի է տվել, մարդիկ իրենց բնակարանները զարդարելիս մտածում են, խորհրդակցում մասնագետների հետ: Իսկ մի ժամանակ հայի տունը՝ հայի ձեռքով լրիվ կորցրել էր իր դեմքը: Կարելի է դրսում մի լավ բան տեսնել և բերել քո տուն՝ լինի դա արևելյան, թե արևմտյան մշակույթի մի մաս, բայց դա պետք է քո տան ընդհանուր կոմպոզիցիայի ճիշտ մաս լինի:

-Իսկ մեր քաղաքը. այն ունի՞ իր դեմքը:
- Գիտեք, 70-ականների Երևանն ուներ իր դեմքը՝ քարե շենքեր, հին ու նեղ փողոցներ, ամբողջ քաղաքը մի շունչ ու դեմք ուներ, ճանաչելի էր...  Այսօր իրար կողք շարած պատահականությունների հավաքածու է: Շիլափլավ է դարձել մեր քաղաքը: Օրինակ` Հյուսիսային պողոտան ի՞նչ կապ ունի մյուս շրջանների հետ: Կամ` նայեք, լուսավորեցին քաղաքը, բայց դրա հետ մեկտեղ այնքան անճաշակություններ արեցին, որ լավն էլ արդեն չի երևում. դեմքը կորցրել է մեր քաղաքը:

-Իսկ մարդի՞կ: Ժամանակը մարդուն ինչպե՞ս է փոխել:
-Մի լավ բան ամեն դեպքում ակնհայտ է՝ համատարած վախի մթնոլորտը, որ կար 30-ականներին, 50-ականներին, 60-ականներին, այսօր վերացել է: Դրա համար երկար տարիներ պահանջվեցին: Շատ էր կոտրել մարդկանց վախը, ստալինյան ռեպրեսիան: Ես երբեք չէի ցանկանա, որ որևէ երկրում նման բան կրկնվեր: Հավատացեք, պատերազմ գնալը, զոհվելը, հերոսանալն ավելի լավ է, քան վախով ապրելը, գաղափարի համար ընտանիքով դատապարտվելը:

Դա մարդկային զարգացումը խոչընդոտող արհեստական արգելք է: Այսինքն` մտածելը, գաղափար ունենալը մահացու մեղք էր: Իսկ ինչի համար է ընդհանրապես գաղափարը տրված՝ իհարկե, մարդկային զարգացում, անցումներ, էվուլուցիա ապահովելու համար:

Մարդն, անկախ որևէ բանից, այդ գաղափարները ստանում է տիզերքից և պետք է իրացնի` հանուն բարօրության: Եթե կտրում են դա, խախտում են բնական շղթան, պետական, ընտանեկան խառնաշփոթ է առաջանում, և խոչընդոտվում է տվյալ երկրի զարգացումը: Ինչ արած` չար մարդու տեսակը միշտ էլ եղել է…

Մենք այսօր բոլորս ուրախանում ենք մեր երիտասարդներով, որ դուրս են գալիս փողոց, պայքարում իրենց իրավունքների համար, ուրախանում ենք, որ տեսնում ենք պայծառ դեմքեր, թարմ մտքեր: Բայց կյանքն է այդպես ստացվել, այսօրվա ղեկավարությունն է, որ նրանց հիմք է տալիս մտածելու, որ կարելի է պայքարել...Առհասարակ հավանում եմ, որ պահանջատիրության մեջ էլ են կուլտուրա դնում մեր երիտասարդները:

-Որն է մեր ժամանակի մարդու խնդիրը:
-Հենց ժամանակի պակասը: Տարբեր բաներ անելու հնարավորություն տեսնելն ու չհասցնելը: Նայում եմ անելիքներիս՝ գործերս կուտակվել են, նոր գրքիս վրա եմ աշխատում՝ տոնածիսական զարդերի, նկարում եմ, տիկնիկներ պատրաստում, կարդում... զգում եմ, որ ժամանակը չի հերիքոմ, ուժերս հատնում են: Աստված մեկին շնորհ է տալիս, մյուսին ուժ: Իհարկե, կան տիտաններ, Ռաֆայելի պես, որ և աստվածային տաղանդ ուներ և ուժ, բայց...եզակիներն են այդպես ծնվում

Եվ մի կարևոր խնդրի մասին էլ խոսեմ այսօրվա մարդու առաջ ծառացած: Նկատում եմ, որ մեր երիտասարդները շատ են տարված իրենց գործով, կարիերա անելով... Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա չպետք է լինի անձնականի, սիրո, ընտանիքի հաշվին: Երիտասարդը այնքան խելացի պիտի լինի, որ դա հենց հիմա հասկանա, հետո ուշ կլինի. ժամանակը հետ չես բերի: Նոբելյան մի մրցանակակրի հարցրել են երջանի՞կ եք, ասել է ոչ...ընտանիք, անձնական կյանք, եթե չունեմ, չեմ ապրել, ինչ երջանկություն: Ու գիտեք ինչ, որ տուն ես գնում, ներս է մտնում մարդը, ոչ թե կոչումը:

-Տիկին Ագուլեցի, ի՞նչ եք կարծում, դուք կարողացե՞լ եք համատեղել:
-Ես ամեն դեպքում ինձ հավատարիմ եմ մնացել: Գիտեք որդուս ծնվելուց հետո որոշեցի մեկուսանալ աշխարհից ինչ-որ չափով, ստեղծել իմ աշխարհը, ապրել իմ աշխարհում, իմ ընտանիքի, իմ արվեստի, իմ մշակույթի համար, ինքնազարգացմամբ զբաղվել, գտնել ինձ:

-Ու գտաք Ձեզ ձեր ագուլիսյան արմատներո՞ւմ, որ Լուսիկ Սամվելյանը դարձավ Ագուլեցի ու սկսեց տարազ կրել:
-Կարծում եմ, եթե ես սպառվեի այլ ոլորտներում, ասենք` դասախոսությամբ զբաղվեի, երբեք չէի կարողանա խորանալ իմ մեջ այնքան, որ ազատ լինեի սոցիումից, ինձ գտնեի ամեն հայկականում ու հասկանայի, որ ընկալելի եմ հայկականում...:

Տարազ կրելը միայն արտաքին հարդարանք չի: Ես ինձ հպարտ եմ զգում, որ տնից դուրս եմ գալիս տարազով: Ես չեմ փորձում դրանով զարմացնել, ես ուղղակի այդպես եմ ուզել: Եթե դա իմ ներաշխարհի հետ համահունչ չլիներ, երբեք չէի կրի: Նման զգեստի կարիք ես զգում էի, բայց բացահայտեցի իմ մեջ ամուսնուս տատիկի օգնությամբ: Մի անգամ՝ որդուս ծնվելուց հետո, նա ինձ նվիրեց մի բուռ արծաթ. գոտիներ, զարդեր, որ բերել էր Վանից: Ինչի՞ հետ պիտի կրեի դրանք: Ու հասկացա՝ ազգային տարազ:

Այդպես ես այնքան խորացա իմ մեջ, որ գտա զուտ ինձ պատկանող աշխարհը` դրանով էլ ելքը, ապրելու իմաստը: Ու այնքանով եմ երջանիկ, որ ինչ անում եմ, իմ երկրում եմ անում, իմ ազգի համար:

Սարսափելի կլիներ, եթե Հայաստանում չապրեի ու չգործեի:


Կարդացեք նաև`
«Երևան style». Բոլոր ժամանակների մեր աղջիկները
«Երևան ռետրո style». Մենք ենք, մեր տղաները



Նկարչուհու աշխատանքներից





5 կերպար Լուսիկ Ագուլեցուց` մինչ տարազ կրելը











 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:13
Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարի մասնակից «Nissan»-ի և «ՎԱԶ 2107»-ի վարորդների կյանքերի համար
 Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}